«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Չեխիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է

Չեխիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլն է
25.01.2013 | 13:41

Չեխիայում այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Մոտ 14 հազար ընտրատեղամասեր կբացվեն տեղի ժամանակով ժամը 14.00-ին և կավարտեն իրենց աշխատանքը 22.00-ին։ Ընտրությունների առաջին փուլում մրցում էր 9 թեկնածու։ Առաջին փուլում հաղթանակ են գրանցել նախկին վարչապետ, 68-ամյա Միլոշ Զեմանը (24,2 տոկոս) և փոխվարչապետ և արտգործնախարար Կարել Շվարցենբերգը, որն իր գլխավոր մրցակցից հետ էր մնում ընդամենը 0,8 տոկոս ձայներով։ Նրանցից յուրաքանչյուրի օգտին քվեարկել է մոտ 1,2 միլիոն բնակիչ։
Նախագահի այս ընտրություններն առաջին ուղղակի համապետական ընտրություններն են։ Մինչ այդ երկրի ղեկավարին ընտրում էին խորհրդարանի երկու պալատների պատգամավորները։
Գործող նախագահ Վացլավ Կլաուսի լիազորությունները կավարտվեն մարտին։

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ