«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վենեսուելայի փոխնախագահը կայցելի Չավեսին

Վենեսուելայի փոխնախագահը կայցելի Չավեսին
24.01.2013 | 11:50

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կուղևորվի Կուբա՝ այցելելու բուժման կուրս անցնող նախագահ Ուգո Չավեսին։ Երեկ ելույթ ունենալով ժողովրդի առջև՝ Մադուրոն հայտնել է, որ իրեն կուղեկցի նավթային և հանքարդյունաբերության նախարար Ռաֆայել Ռամիրեսը։
Խոսելով Չավեսի առողջական վիճակի մասին՝ փոխնախագահն ասել է, որ երկրի ղեկավարը հաղթահարել է հետվիրահատական դժվարին շրջանը և պատրաստվում է վերականգնողական նոր փուլին։

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ