«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մենք կբանակցենք բոլոր կուսակցությունների ու անհատների հետ, որոնք չեն ծախում իրենց հայրենիքն օտարներին»

«Մենք կբանակցենք բոլոր կուսակցությունների ու անհատների հետ, որոնք չեն ծախում իրենց հայրենիքն օտարներին»
08.01.2013 | 12:15

Դամասկոսի օպերային թատրոնում հավաքված իր կողմնակիցներին դիմելով` Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունվարի 6-ին հայտարարել է, որ իր կառավարությունը պատրաստ է դիմակայել արտաքին ու ներքին մարտահրավերներին: «Մենք այժմ պատերազմական կացության մեջ ենք բառի բուն իմաստով: Մենք այժմ ներքաշված ենք մի շատ կեղտոտ, ներքին պատերազմի մեջ: Սա պատերազմի տեսակ է, որն ավելի հատվածական ու վտանգավոր է, քան սովորական պատերազմը: Այս պատերազմում մեզ ոչ թե այս կամ այն զինատեսակով են հարվածում, այլ ներքաշում են իրենց ծրագրերի իրագործման մեջ: Այս պատերազմի ընթացքում Սիրիային հարվածում են որոշ սիրիացիների և բազմաթիվ օտարերկրացիների միջոցով»,-ասել է Սիրիայի նախագահը: Նա հրաժարվել է երկրում կատարվող իրադարձությունները հեղափոխություն համարել, որովհետև. «Հեղափոխությունը պետք է ունենա իր գաղափարախոսներն ու գաղափարները: Դուք տեսե՞լ եք որևէ գաղափարախոսոություն այս «հեղափոխության» հետևում: Հեղափոխությունը պետք է առաջնորդ ունենա, ո՞վ է այս հեղափոխության առաջնորդը: Հեղափոխությունը հիմնվում է մտքի ու գիտելիքի, բայց ոչ տգիտության վրա: Հեղափոխության նպատակը միշտ ազգն առաջ մղելն է, այլ ոչ թե հետ` դեպի դարերի խորքը տանելը»` բացատրել է Ասադը և պնդել, որ զինված ոչ մի ընդդիմադիր խմբի հետ կառավարությունը չի բանակցելու, բայց պատրաստ է «երկխոսություն սկսել քաղաքական ընդդիմախոսների հետ, այն մարդկանց հետ, ովքեր քննադատում են մեզ` հիմնվելով ազգային շահերի պաշտպանության վրա: Մենք կբանակցենք այն բոլոր կուսակցությունների ու անհատների հետ, ովքեր չեն ծախում իրենց հայրենիքն օտարներին»:

Դիտվել է՝ 1183

Մեկնաբանություններ