ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ամերիկացիները կարծում են՝ Օբաման կհաղթի

Ամերիկացիները կարծում են՝ Օբաման կհաղթի
06.11.2012 | 12:33

Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ գործող նախագահ Բարաք Օբաման այսօր կայանալիք նախագահական ընտրություններում կվերընտրվի իր պաշտոնում։ Նման արդյունք են ցույց տվել երկուշաբթի հրապարակված հարցումները։ CNN-ի հարցման արդյունքներով` Օբամայի և Ռոմնիի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49-ական տոկոսը, ըստ Politico թերթի հարցման` 48-ական տոկոսը, NBC News-ի տվյալներով` Օբամային աջակցում է ընտրողների 48 տոկոսը, Ռոմնիին` 47 տոկոսը, ABC News-ի համաձայն` Օբաման ունի 49 տոկոս աջակցություն, Ռոմնին` 48 տոկոս, Pew Research կենտրոնի տվյալներով` Օբամայի օգտին կքվեարկի ընտրողների 50 տոկոսը, Ռոմնիի օգտին` 47 տոկոսը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու և գործող նախագահ Բարաք Օբաման ընտրությունների օրը կանցկացնի բասկետբոլ խաղալով, իսկ երեկոյան կհետևի ձայների հաշվարկին։

Դիտվել է՝ 1263

Մեկնաբանություններ