21.06.2019|
01:46
2011 թվականին ասֆալտապատվեց Արագածոտնի մարզի Կայք-Չքնաղ միջհամայնքային 9 կմ երկարությամբ ճանապարհը, այդ հատվածում եղած գյուղերն էլ գազաֆիկացվեցին: Բայց Չքնաղից հետո դեռ երկու գյուղ էլ կար՝ Թթուջուրն ու Ձորագլուխը: Այս գյուղերի 5 կմ երկարությամբ ճանապարհը մինչ օրս՝ 8 տարի անց, անմխիթար վիճակում է, բնական գազ, բնականաբար, չկա, չնայած այդ գյուղերում էլ են մարդիկ ապրում, երեխաներ, ծերեր, ովքեր արդեն հոգնել են մարդաբոյ փոսերից ու գազի ավտոյի ուշանալուց: