-
20.12.2020|
16:56
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հոգեւորական դասի հետ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին:
-
20.12.2020|
16:49
Անվտանգության մարմինների նախկին աշխատակիցները ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում էին. այսօր նրանց մասնագիտական օրն է։
-
20.12.2020|
16:44
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն:
Հայաստանի նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին:
-
16.12.2020|
21:00
Ծանր և երկարատև հիվանդությունից հետո մահացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը՝ հաղորդել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանին: Վովա Փաշինյանը 80 տարեկան էր։
-
14.12.2020|
23:51
Հայաստանի Հանրապետությունում կա՞ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Ամբողջ երկիրը խոսում է Սյունիքի‚ Գեղարքունիքի‚ Վայոց ձորի‚ Տավուշի մարզերում ադրբեջանա-թուրքական ուժերի սպառնալիքների մասին։
-
14.12.2020|
13:19
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված հերոսների՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշատակի երթ կլինի դեկտեմբերի 19-ին՝ դեպի Եռաբլուր:
-
11.12.2020|
01:57
Դեկտեմբերի 7-ին հրաժարական տվեց Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը։ Նրա իշխանության օրոք շենքիս (Շիրազի փողոց թիվ 26) հարավային և հյուսիսային հատվածներում վարչական խեղանդամության, այլ կերպ ասած իմքայլական, դեպքեր արձանագրվեցին։
-
11.12.2020|
01:48
Արցախյան առաջին պատերազմի մասնակից, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը, որ պատերազմի օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ Արագածոտնի փոխմարզպետ դարձավ, այժմ լծվել է հող հանձնողների իշխանությանը սատարելու գործին:
-
11.12.2020|
01:05
Պետական գերատեսչություններում աշխատանքային ժամերին շրջում են աշխատասենյակներով, տեղեկանալու համար՝ արդյոք աշխատակիցները տեղու՞մ են‚ թե՞ ոչ։ ՈՒ դա անում են ղեկավարների վստահված անձինք։
-
09.12.2020|
14:50
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ, արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սուրբ Աթոռի հարաբերություններին, պատմական կապերի, մշակութային ու հոգևոր ժառանգության ընդհանրության վրա հիմնված համագործակցության խորացմանը: Սուրբ Աթոռի պատվիրակը նշել է, որ Հայաստանում է որպես Նորին Սրբություն Հռոմի Պապի ներկայացուցիչ և երկրի բարեկամ:
|