Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 
  • Ոստիկանությունը`  գյուղատնտեսությունում

    Ոստիկանությունը` գյուղատնտեսությունում

    31.05.2013| 10:53
    ՀՀ ոստիկանությունը 20 մլն դրամ է փոխանցելու բնական աղետից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին. այս մասին տեղեկացրել է լրատվամիջոցներին ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
  • «Զինվորի համար  քաղաքական հայացքները  պետք է լինեն երկրորդական»

    «Զինվորի համար քաղաքական հայացքները պետք է լինեն երկրորդական»

    31.05.2013| 10:51
    Մայիսին մենք նշեցինք Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման 95-ամյակը, Շուշիի ազատագրումը, Հայրենական պատերազմում տարած հաղթանակը: Պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ռեկտորի օգնական ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշում է այն դասերը, որ մենք պետք է քաղենք առաջին հանրապետության սխալները չկրկնելու համար:
  • «Յունիգրաֆ իքսը» հյուրընկալեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին

    «Յունիգրաֆ իքսը» հյուրընկալեց Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին

    30.05.2013| 17:14
    Մայիսի 30-ին թափառող կենդանիների խնդիրներով զբաղվող «Յունիգրաֆ իքս» ընկերության կլինիկան հյուրընկալել էր Կենդանաբույժների համաշխարհային ծառայության մասնագետներին։ Կենդանաբույժների համաշխարհային ծառայության երեք մասնագետներից բաղկացած խումբը կենդանիների ստերջացման դասեր անցկացրեց «Յունիգրաֆ իքսի» աշխատակիցների համար։ Տեղի ունեցավ փորձի փոխանակում։ Եվրոպացի մասնագետները պատասխանեցին «Յունիգրաֆ իքսի» կենդանաբույժների հարցերին։ Եվրոպացի մասնագետները Հայաստան են ժամանել «Երիտասարդ կենդանաբույժների վերապատրաստում» նախագծի շրջանակներում, որն իրականացնում է «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։ Հայաստանյան այցելության ընթացքում կենդանաբույժները վարպետության դասեր են անցկացնում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների համար։
  • «Կարծում ենք` վճռաբեկում լուրջ մարդիկ են նստած»

    «Կարծում ենք` վճռաբեկում լուրջ մարդիկ են նստած»

    30.05.2013| 16:56
    Արդեն հայտնի է, որ փաստաբանները, որպես բողոքի նշան ընդդեմ վճռաբեկ դատարանի կամայականությունների, որոշել են երկու օր՝ հունիսի 11-ին և 12-ին հայտարարել գործադուլ: Փաստաբաններին զայրացրել է այն հանգամանքը, որ բազմաթիվ բողոքներ, որոնք ուղարկվում են Վճռաբեկ դատարան, ոչ միայն չեն ընդունվում, այլև դատարանը չի պատճառաբանում, թե ինչու տվյալ բողոքը չընդունվեց վարույթ:
  • Նախարարն իր խոսքն ասաց

    Նախարարն իր խոսքն ասաց

    30.05.2013| 16:10
    Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, առողջապահության նախարարությունում «ամպրոպ» է եղել։ «Եթե սրանից հետո լսեմ, որ դեղերը հիվանդներին չեն հասնում, ինձնից չնեղանաք»,- մայիսի 29-ին ասել է առողջապահության նախարար ԴԵՐԵՆԻԿ ԴՈՒՄԱՆՅԱՆԸ նախարարությունում հրավիրված կոլեգիայի նիստում` անդրադառնալով ինսուլինի հասանելիության խնդրին։
  • Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    Սևանա լճից այս տարի բաց կթողնվի 170 մլն խմ ջուր

    30.05.2013| 16:08
    ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնական տվյալներով, Սևանա լճից այս տարի նախատեսվում է բաց թողնել 170 միլիոն խմ ջուր: Սևանա լճից այս տարվա ջրառը սահմանող որոշման նախագծի համաձայն` հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն խմ: 170 մլն խմ-ն այն առավելագույն չափաքանակն է, որը «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը թույլ է տալիս բաց թողնել լճից:
  • Երբ ազատամարտիկն է իրեն ավելորդ զգում

    Երբ ազատամարտիկն է իրեն ավելորդ զգում

    30.05.2013| 15:31
    Երեք օր է, ինչ ԶԼՄ-ները հեղեղված են տեղեկությամբ, որ արձակագիր, Արցախյան ազատամարտի մասնակից Լևոն Խեչոյանը հրաժարվել է պետության կողմից Առաջին հանրապետության տոնի առթիվ իրեն շնորհված մեդալից՝ պատճառաբանելով երկրում ահագնացող արտագաղթը:
  • Մարդիկ, որ ունեն վճռելու իրավունք

    Մարդիկ, որ ունեն վճռելու իրավունք

    30.05.2013| 15:08
    Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալը Լևոն Խեչոյանը չի ընդունում:
  • 260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն

    260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն

    27.05.2013| 16:47
    2013 թվականի առաջին եռամսյակում 260 սիրիահայեր ստացել են ՀՀ քաղաքացիություն: Սիրիայից Հայաստան ներգաղթած մեր հայրենակիցներին օտարերկրյա պետություններում վավերական անձնագրեր են տրվել առանց պետական տուրքի գանձման: Հիշեցնենք՝ սիրիահայերին 65 հազար դրամ պարտադիր վճարումից ազատելու մասին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել անցած տարվա նոյեմբերի 22-ին, իսկ մինչ այդ սիրիահայերից նշված գումարը գանձվում էր` լրացուցիչ խնդիրներ առաջացնելով պատերազմական գործողությունների հետևանքով իրեն ունեցվածքից զրկված սիրիահայերի շրջանում:
  • Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ

    Միասեռականների դեմ բողոքն ու հանդուրժողականությունը` մեկտեղ

    27.05.2013| 13:01
    Կիրակի Փարիզում տեղի ունեցած միասեռական ամուսնությունների օրինականացման դեմ զանգվածային բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության և ակցիայի մասնակիցների բախմամբ: BBC-ն հաղորդում է, որ 300 ագրեսիվ տրամադրված երտասարդներ ձերբակալվել են: Այդ օրը 150 հազար մարդ դուրս էր եկել փողոց իր անհամաձայնությունը հայտնելու օրենքի ընդունմանը, որը թույլատրում է միասեռականներին ամուսնանալ և երեխաներ որդեգրել: Ասվում է, որ կազմակերպիչների տվյալներով մասնակիցները եղել են շուրջ 1 միլիոն: