Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը ուղերձ է հղել աշխարհին, նշելով, որ իր վարչակազմի օրոք առաջնահերթ ուշադրություն կհատկացվի հարևան երկրների հետ հարաբերություններին. «Մենք կողմ կլինենք ուժեղ տարածաշրջանի ստեղծմանը, ոչ թե այնպիսին, որտեղ մի կողմը ձգտում է հեգեմոնիայի և գերիշխանության մյուսների հանդեպ։ Ես համոզված եմ, որ հարևան և եղբայրական երկրները չպետք է իրեց արժեքավոր ռեսուրսները վատնեն կործանարար մրցակցության, սպառազինությունների մրցավազքի ու միմյանց անհիմն զսպելու վրա»։               
 

ՈՒրիշներից քաջություն պահանջողները վախենում են ֆեյսբուքյան ստատուս գրելուց

ՈՒրիշներից քաջություն պահանջողները վախենում են ֆեյսբուքյան ստատուս գրելուց
04.05.2024 | 14:14

Ամեն անգամ, երբ խոսում եմ Նիկոլի կամ նրա կողքի մանկլավիկներից որևէ մեկի կողմից նախկինում արված այս կամ այն արտահայտության, հայրենիքի դավաճանության պատրաստության պլանի, կամ այդ թեմայով խոսակցության մասին, անպայման հայտնվում են մարդիկ, որոնք մեղադրում են, թե ինչու ավելի վաղ չեմ ասել, ինչու են իրենք նոր իմանում, ինչու եմ լռել կամ ինչու համարձակ չեմ եղել։

Եվ այսպիսի բաներ հիմնականում ասում են մարդիկ, որոնք հիմա էլ խուսափում են հանուն հայրենիքի պայքարի դուրս գալուց, պատճառաբանելով, թե աշխատում են, թե իրենց գործից կհանեն, թե վախենում են իշխանության թիրախում հայտնվել։ Նույնիսկ վախենում են մի հասարակ ֆեյսբուքյան ստատուս գրելուց, ուր մնաց համարձակորեն պայքարեն Նիկոլի դեմ։
Այսինքն, ուրիշներից քաջություն պահանջող մարդիկ իրենք չունեն քաջություն։
Բայց պիտի ասեմ, որ տարիներ շարունակ խոսել եմ իմ լսածի ու տեսածի մասին, խոսել եմ ինչպես հրապարակային կերպով, այնպես էլ երկրի տարբեր անվտանգային ու քաղաքական կառավարման մարմինների հետ, բայց, ինչպես սովորական քաղաքացիների, այնպես էլ պաշտոնյաների կողմից ասածներս ընդունվել են, լավագույն դեպքում, հեգնանքով, թե ինչպես եմ համարձակվում «փրկիչ Նիկոլի» մասին նման բան ասել։
Դե, մարդիկ էլ հիմա որ նոր-նոր են լսում ասածներս, իրենց թվում է, թե նոր եմ ասում։ Հայտնի անեկդոտի նման.
Մեկը նստում է տաքսի ու բարկացած ասում.
-Քշի Թուրքիա։
-Ինչի՞ էդպես կտրուկ ու նեղված,- զարմացած հարցնում է վարորդը։
-Նոր իմացա, որ 100 տարի առաջ դրանք հայերի ցեղասպանություն են արել։ Քշի գնանք, դրանց դեմքին ասեմ՝ ինչ մտածում եմ:

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ