Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Դիլիջանցիները ահազանգում են՝ շինարարական մեծ ծրագիրն անորակ է արվում

Դիլիջանցիները ահազանգում են՝ շինարարական մեծ ծրագիրն անորակ է արվում
27.01.2024 | 08:32

Դիլիջան քաղաքում կատարվում են բազմաբնակարան 11շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի բոլոր արտաքին մակերևույթների ջերմամեկուսացման աշխատանքները։ Այդ ծրագրում 40 տոկոսը ներդրումը, որը կազմում է շուրջ 200 միլիոն դրամ, կատարել է Դիլիջան համայնքը, մնացածը՝ պետական բյուջեն և միջազգային կազմակերպությունները։

Դիլիջան քաղաքի բնակիչները լրագրողիս ահազանգել են, որ քաղաքի Գետափնյա փողոցի 9 հարկանի շենքերում շինարարական աշխատանքները իրականացվում են շինարարական նորմերի խախտումներով։ Պենոպլեքսը, որը դյուբելներով ամրացվում է շենքի արտաքին պատին, շինարարական նորմաների համաձայն պետք է առնվազն 5 կետից ամրացվի պատին, բայց Դիլիջանում մեկ կետով բավարարվում են։ Դիլիջանցիները մտահոգություն ունեն, որ հետո անձրաջուրը, քամին, թույլ ամրացված պենոպլեքսի տակ մտնելով, քանդելու են սարքածը, ֆինանսական մեծ ներդրումից արդյունք չի լինելու։ Ո՞ւր է նայում Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2175

Մեկնաբանություններ