ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Համառոտ

Համառոտ
23.01.2024 | 16:18

Միայն տխմարներն ու անգետները չգիտեն, որ «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» հասկացությունները նույնը չեն։

Օրինակ, պատմական հայրենիքի ողջ տարածքի պատմությունը (Հայկական Լեռնաշխարհ, Մեծ Հայք, Հայոց Միջագետք, Փոքր Հայք, Կիլիկիա, Կոմագենե) տեղավորվում է «Հայոց պատմության» մեջ, բայց չի տեղավորվում «Հայաստանի պատմության» մեջ։ Հայաստանի պատմության մեջ չի տեղավորվում նաև հայ գաղթօջախների դարավոր պատմությունը, այն կարող է լինել բացառապես «Հայոց պատմության» մեջ։

Արթուր ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, թշնամին ու թշնամու գործակալներն այս մասին հիանալի գիտեն։

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ