ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքական դիվանագիտություն

Թուրքական դիվանագիտություն
23.01.2024 | 13:32

Ալիևը մեծ ուրախությամբ ընդունում է ռուսական կողմի ներկայացուցիչներին, տվյալ դեպքում՝ Օվերչուկին, բայց մերժում է ԱՄՆ-ի ներկայացուցչին, որից հետո ԵՄ ներկայացուցիչն անգամ հանդիպման փորձ չի անում։

Արևմուտքը դիկտատոր Ալիևին հաճոյանալու և համարժեք գնահատականներից խուսափելու պատասխանն է ստանում, անգամ այդ դեպքում, սակայն, Ալիևն անպատիժ է մնում։ Դե, իսկ ԱՄՆ-ի հեղինակությանն էլ մեծ վնաս է հասցվում։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1659

Մեկնաբանություններ