ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աշխարհը քաոսի միջով է անցնելու ու վերադառնալու է իր բնական վիճակին

Աշխարհը քաոսի միջով է անցնելու ու վերադառնալու է իր բնական վիճակին
27.10.2023 | 08:13

Կհաղթեն նրանք, ովքեր այս կեղծիքի դարում իրերն ու դավաճաններին կկորչեն իրենց անուններով և պատրաստ կլինեն մինչև վերջ գնալ: Էն լպստվողներին, անդեմ վերլուծություններ անողներին, քննադատելիս շառից ու փորձանքից հեռու մնացողներին ապագա չի սպասվելու:

Աշխարհը քաոսի միջով է անցնելու ու վերադառնալու է իր բնական վիճակին՝ բալանսին, և ով դրանում կլինի ազնիվ ու ուղղախոս, կամքով ու իրապես պայքարող, նա էլ կհաղթի: Որոշները կհաղթեն՝ պետությունը պահպանել կարողանալով, ոչ թե իշխանության ձգտելով:

Գալու է ժամանակը, երբ բոլորը՝ հայերը, պետք է կողմնորոշվեն, ու գծվելու է այն գիծը, որ տարանջատելու է մեզ՝ թշնամիներից:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1685

Մեկնաբանություններ