ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սերգեյ Նարիշկինի և Ռիչարդ Մուրի գործընկերուհին

Սերգեյ Նարիշկինի և Ռիչարդ Մուրի  գործընկերուհին
05.10.2023 | 21:51

Նոր Հայաստանը վերածվում է կրկեսի՝ մի բանի, որից մանկությունում փաշինյան նիկոլը, հավանաբար, զրկված է եղել աշխարհագրական պատճառներով:

ՈՒրեմն, գրիգորյան քիսոյին նշանակել են արտաքին հետախուզության պետ: Այսինքն, էդ պաշտոնում Մոսկվայում Սերգեյ Նարիշկինն է աշխատում, Լոնդոնում՝ Ռիչարդ Մուրը: Եվ այս առիթով մի բան եմ ուզում հիշել:

ՈՒրեմն, Ամերիկայում կան սիմֆոնիկ նվագախմբեր, որտեղ աշխատում են բացարձակ անգրագետ դիլետանտները: Մի քանի տարի վալտոռն կամ ջութակ սովորածի նվագած Չայկովսկու սիմֆոնիան ի՞նչ պիտի լինի, մանավանդ որ դիրիժորն էլ է դիլետանտ: Մարդիկ գնում են դրանց համերգներին հռհռալու համար, երկու ժամում մի քանի կիլո քաշ են գցում աննորմալ ծիծաղից: Բայց փող էլ աշխատում են: Դրանց համերգները քիչ են, բայց անշլագով են անցնում:

Ինչևէ, ինչ-որ մեկը ժամանակին ֆայմել է, որ կարելի է էդ կարգի նվագախմբեր ստեղծել, մարդկանց ծիծաղեցնել, հետն էլ փող աշխատել:

Էդ ֆայմողը ամերիկացի է եղել: Հիմա համոզված եմ` ինչ-որ ամերիկացիներ Հայաստանին դրել են էդ խայտառակ դիլետանտ նվագախմբերի տեղը՝ գրիգորյան քիսո են նշանակում հետախուզության պետ, թուրքի շպիոն միրզոյան արոյին՝ ԱԳ նախարար, փաշինյան նիկոլին էլ՝ ժողվարչապետ: Նշանակում են ու հռհռում օվկիանոսից այն կողմ:

Բայց նորմալ մարդիկ Հայաստանում դրանց հռհռոցը հո լսում են, չէ՞…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. ՈՒղղակի հիշեցնեմ, որ գրիգորյան քիսոն Հովիկ Աբրահամյանի կադրային հայտնագործությունն է, դրան հենց Արգամիչը մտցրեց պետական համակարգ և քաքը գցեց բոլորիս: Ավելի ճիշտ կաներ, եթե դրան մարդու տար, թեպետ հիմա էլ ուշ չէ...

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ