Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Քաղաքացիական պատերազմ՝ եթե դա է լինելու իր իշխանության պահպանման գինը

Քաղաքացիական պատերազմ՝ եթե դա է լինելու իր իշխանության պահպանման գինը
16.09.2023 | 13:44

Քանի որ բոլորդ ֆիքսվել եք, ներողութուն, «ասֆալտ ուտելու» և «բորդյուր լիզելու» էսթետիկ կողմի և պետության դե ֆակտո ղեկավարի կողմից այդպիսի արտահայտչաձևի անթույլատրելիության վրա, փորձեմ բացատրել այդ արտահայտչաձևի քաղաքական լեզուն, որն ուղղված էր ոչ թե իր ընտրողներին, այլ՝ իր օպոնենտներին:

Երեկ այս մարդը իր բազմաթիվ հայտարարությունների մեջ ընդգծում էր մեկ կարմիր թել՝ «ամեն գնով իշխանություն պահելը»: «Ամեն գնովը» ենթադրում է, բառիս բուն իմաստով, ամեն գին, այսինքն, ուրիշների կյանքի գնով, ուրիշների ճակատագրերի գնով, ուրիշների սերունդների գնով, ուրիշներին մտավոր և հոգեբանորեն խեղելու գնով: Երբ նա գոռում էր, որ «ասֆալտ է ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու», նա ոչ միայն ցուցադրում էր իր հոգեբանական և էսթետիկ աստիճանն ու վախերը, այլև իր ընտրազանգվածի մոտ ցույց տալիս, որ իր և իրենց իշխանության նկատմամբ ոտնձգության պարագայում ինչերի է պատրաստ: Իր ընտրազանվածին նա երեկ այլաբանորեն գոռում էր, որ պատրաստ է կեղծել ընտրությունները և ուզուրպացնել պետական համակարգը, միայն թե նախկինները հետ չգան: Նա երեկ իր ընտրազանգվածի մեջ ուժի կիրառման, բռնության, ընտրություն կեղծելու «լեգիտիմություն» և աջակցություն էր սերմանում: Մի կասկածեք, որ, եթե նա գոռա՝ «ես պատրաստ եմ կեղծել ընտրությունները, որ վերադարձ նախկինին չլինի», թե՛ նրա թիմակիցները հարթակի վրա, և թե՛ աջակիցները՝ ներքևում, ծափ են տալու, համաձայնվեն և ողջունեն՝ առանց խորանալու:

Հավատացեք, որ «ասֆալտ ուտեցնելու» և «բորդյուր լիզեցնելու» կարիք նա չէր ունենա, եթե ունենար ամուր դիրքեր, լայն և կայուն լեգիտիմություն, վստահություն՝ իր կարճաժամկետ քաղաքական ապագայի նկատմամբ: Այս ամենը նա չունի և պատրաստում է իր փշրված և նոսրացած, բայց դեռ իրեն հավատարիմ ընտրազանգվածին քաղաքացիական պատերազմի, եթե դա է լինելու իր իշխանության պահպանման գինը: Ագրեսիվության, թշնամանքի, ատելության սերմանումը կարևորագույն գործիք է՝ հանուն սեփական իշխանության պահպանման և այն պահպանել փորձողների համար:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2498

Մեկնաբանություններ