ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արտաքին վտանգ ստեղծելով՝ մնում են աթոռներին

Արտաքին վտանգ ստեղծելով՝ մնում են աթոռներին
02.09.2023 | 17:02

Հիմա էլ նոր մոդա՞ է, ինչ է, հենց ակտիվ ռազմական գործողություններ են սկսվում, միանգամից ֆբ-ում ծլում են «ռազմական փորձանքագետները», թե բա՝ վայ-վույ, հանկարծ զինվորական շարասյուները չնկարեք-գցեք սոցցանցեր, դրանով իսկ արդեն թշնամուն տեղեկացնում եք ռազմական շարասյուների առկայության մասին:

Հիմնականում դա անում է նիկոլամերձ, իշխանությանը քծնող անուղեղների մի հոծ զանգված:

Նույն ակունքից է, թե բա՝ վերջ տվեք քաղաքական պայքարին, պատերազմ է:

Այ օղորմածիկներ, մեզ համար վաղուց պարզ է, որ այսօր ակտիվ ռազմական գործողությունները ունեն երկու հիմնական պատճառ.

1.ներկաների վարած ապիկար քաղաքականություն,

2.արտաքին վտանգ ստեղծելով՝ մնալ աթոռներին:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 1636

Մեկնաբանություններ