ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տակը շատ բան չի մնացել

Տակը շատ բան չի մնացել
19.08.2023 | 13:21

Երբ մանր շուստրիությամբ փորձում ես «մեծ տղերքի» մեջ «պոլիծիկա» խաղալ, լավագույն դեպքում մնում ես առանց երկիր։

Էսօրվա (նաև երեկվա) մեր երկրի գլխին նստած մարդիկ մանր ժուլիկությամբ ուղղակի քայքայեցին երկրի ու ժողովրդի դիմադրության ուժը, դրսում մեր երկիրը դարձրին «ժուլիկությամբ» զբաղվող «փոքր աֆերիստների» երկիր, ու դա մենք տեսնում ենք ամեն օր։

Ու եթե պիտի դիմադրենք, ապա բացառապես ներքին ռեսուրսների հաշվին, որոնք արդեն քամվել են (նկատի ունեմ՝ բարոյապես), ու տակը շատ բան չի մնացել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3818

Մեկնաբանություններ