Հերթական «փորձագետի» «փորձագիտական եզրակացությունը» կարդացի` «Տիգրանաշենը տալիս ենք Ադրբեջանին, ճանապարհ չենք ունենում դեպի Սյունիք, Իրան», «Սոֆուլու» /Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարը տալիս ենք, ճանապարհ չենք ունենում դեպի Վրաստան»:
Էսօր սկսված կոնֆլիկտի մեջ մի այլ վատ բան էլ կա մեզ համար։ Մեր խնդիրները, ցեղասպանությունը, 120.000 մարդու ճակատագիրը, հազարավոր զոհվածները մղվեցին հետին պլան՝ թե՛ քաղաքական էլիտաների համար, թե՛ մեդիայի, հատկապես՝ արևմտյան։
Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար։
Բոլոր ազգերն էլ կարող են դավաճանվել:
Բայց, որպես կանոն, դավաճանվում են մեծամասնությունները՝ փոքրամասնության կողմից:
Հայկական դավաճանության սպեցիֆիկան նրանում է, որ թվում է, թե դավաճանվել է հենց փոքրամասնությունը՝ մեծամասնության կողմից:
Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։