Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Ռուսական ռազմական տեխնիկան շատ ավելի մատչելի կառուցվածք ունի

Ռուսական ռազմական տեխնիկան շատ ավելի մատչելի կառուցվածք ունի
05.07.2023 | 20:02

Երբ Արևմուտքը «Լեոպարդներ» էր փոխանցում Ուկրաինային, տանկը ՀՄՄ-ից չտարբերող մարդիկ խանդավառված էին, թե շուտով ռազմաճակատում բեկում կլինի ի օգուտ Ուկրաինայի։ Այսօր այդ նույն «Լեպարդները» առաջնագծում արդեն չեն նկատվում, լավագույն դեպքում, թաքստոցներից աշխատում են որպես հրետանի։ Ինչու՞։

1. Ծանրաքաշ տանկերը նախատեսված են պինդ գրունտի համար, բայց ոչ Դնեպրի ձախափնյա սևահողերի։ Էներգախնայող չեն, ինչը վառելիքի մատակարարման խափանումների պարագայում դառնում է լուրջ գլխացավանք։

2. Անվտանգության համակարգերը, ներկայիս հակատանկային պայքարի միջոցների պայմաններում, լրացուցիչ առավելություն չեն տալիս։ Դիմային զրահի հաստությունը կամ սպառազինության բաժնի զրահապատ առանձնացվածությունը կարող են ինչ-որ չափով պաշտպանել հակատանկային պայքարի ավելի հին միջոցներից, օրինակ, ֆագոտից, բայց ոչ կորնետից, կրասնապոլից, լանցետից։ Ժամանակակից հետախուզության տեխնիկական հնարավորությունների պայմաններում դադարում է մեծ առավելություն լինել նաև առավել արդյունավետ գիշերային դիտասարքի առկայությունը։ Առավել ևս, որ «Լեոպարդները» չափերով ավելի խոշոր են, քան՝ ռուսական տանկերը։

3. Սպասարկման և վերանորոգման հնարավորությունների բացակայությունը։ Ռուսական ռազմական տեխնիկան շատ ավելի մատչելի կառուցվածք ունի, հետևաբար անձնակազմը, առանց լրացուցիչ մասնագիտական բաղադրիչի, կարողանում է շատ դեպքերում ինքնուրույն այն սպասարկել։ «Լեոպարդների» պարագայում խնդիրն առավել բարդ է, հատկապես, երբ անձնակազմն էլ հավաքագրված է արագացված ուսուցման ճանապարհով։ Իսկ ինչ վերաբերում է վերանորոգման նյութատեխնիկական հնարավորություններին, ի տարբերություն ռուսականի, գրեթե իսպառ բացակայում է։

Ի դեպ, երբ նախորդ սեպտեմբերին ուկրաինացիներին հակագրոհով հաջողվել էր ճեղքել ռազմաճակատի մի հատվածը, դա էլ արվել էր շնորհիվ նրա, որ հարվածային բռունցքը կազմված էր առավելապես խորհրդային արտադրության Т-72 Б տանկերից։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ