«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Նիկոլ Անհողի վրա վարդի թերթիկներ շաղ տվող և ՔՊ ընտրող արագածավանցին դժգո՞հ է ՔՊ-ականից

Նիկոլ Անհողի վրա վարդի թերթիկներ շաղ տվող և ՔՊ ընտրող արագածավանցին դժգո՞հ է ՔՊ-ականից
08.06.2023 | 21:36

Ըստ ԶԼՄ-ների Արագածավան գյուղի մեծ թվով բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արգելում են տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Գյուղացիներից մեկն ասել է.

«Այս ծայրահեղ քայլին ենք դիմում, քանի որ ողջ գյուղի համբերության բաժակն արդեն լցվել է: Մարդ ինչ աստիճանի ստոր լինի, որ քեն պահի առողջական խնդիրներ ունեցող անչափահասի նկատմամբ, իսկ այսօր էլ նրա աչքերին գազ փչի ու մահակով մի քանի անգամ գլխին հարվածի ու կատարողը ոչ ավել, ոչ պակաս... Արագածավանի ՔՊ-ական համարող կումունալի ինչ-որ պետ Սուրեն Թորոսյանն է»:

Հետաքրքիր է, Արագածավանում չգիտե՞ն՝

«Ինչ ցանես, այն էլ կհնձես» արտահայտությունը:

Հիշեցնեմ, որ 44-օրյա խայտառակ պատերզամից և Հայաստանի պարտությունից հետո Արագածավանում Նիկոլի այցի ժամանակ դրա վրա վարդի թերթիկներ էին շաղ տալիս, իսկ 2021 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ էլ ՔՊ-ին ընտրել էր 451 մարդ:

Որպեսզի պատկերացնեք, թե Արագածավանը ի՛նչ նիկոլաքայլիստամետ է, ընդամենը երկու թիվ՝ "Հայաստան" դաշինքին ընտրել էր 61, իսկ ԲՀԿ-ին՝ 71 մարդ:

Քայլիստ պատուհասներին ընտրող արագածավանցին հիմա ու՞մից և ի՞նչ է պահանջում:

Ընտրել եք՝դե՛ վայելեք և ուրախ եղեք, որ այդ քայլիստը չի սպանել այդ երեխային:

Հետաքրքիր է, նիկոլամետ արագածավանցիներն այս ամենի մեջ միայն ու միայն այդ ՔՊ-ական Թորոսյանի՞ն են մեղադրելու և չե՞ն «նկատելու», որ Թորոսյանի բեսպրեդելի պատճառը և կատարած այլանդակությունների հովանավորը հենց կապիտուլյանտ Նիկոլն է:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4445

Մեկնաբանություններ