Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թուրքիան կստանա ռեգիոնալ օպերատորի կարգավիճակ

Թուրքիան կստանա  ռեգիոնալ օպերատորի կարգավիճակ
08.06.2023 | 14:18

ՆԱՏՕ-ի խնդրանքով Թուրքիան 500-հոգանոց հատուկ նշանակության զորքեր է ուղարկել Կոսովո` խաղաղապահների անվան ներքո։

Ի՞նչ է սա նշանակում ֆունդամենտալ առումով:

Դեռևս Ահմեդ Դավութօղլուն նշում էր, որ Թուրքիան աշխարհաքաղաքական գերակայություն ունենալու համար նախ պետք է ձգտի գերակայություն ապահովել երկու տարածաշրջաններում` Հարավային Կովկասում և Բալկաններում։

Հարավային Կովկասում Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանը, որը, ըստ թուրքական ռազմավարական նպատակի, պետք է հասներ գերակայության Հարավային Կովկասում, ինչը պրոքսի պատերազմի միջոցով ապահովվեց։

Բալկաններում Թուրքիայի ռազմավարական նշանակության երկիրը Ալբանիան էր, որը Կոսովոյի միջոցով պետք է գերակայության հասներ իր հարևանների նկատմամբ, ինչին և Թուրքիան հասնում է, իսկ այս դեպքում արդեն՝ ուղիղ ռազմական ներկայություն ապահովելով։

ՆԱՏՕ-ի կողմից այսպիսի հրավերը ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ այն իմաստով, որ Թուրքիան ստանում է Արևմուտքի ուղիղ թողտվությունը՝ իրագործելու իր ռազմավարական նպատակները։ Կարծում եմ՝ սա որոշակի թաքնված գործարքի արդյունք է, որը լայն առումով ուղղված է երեք կենտրոնների` Մոսկվայի, Թեհրանի և Պեկինի դեմ։ Ահա՛, համատեքստում Թուրքիան առաջիկայում կունենա Արևմուտքի առնվազն քողարկված աջակցությունը` Բալկաններում և Հարավային Կովկասում, Միջին Ասիայում և Մերձավոր Արևելքում գերակայության հասնելու համար։ Բալկաններում Մոսկվայի ազդեցությունը հատկապես Սերբիայի վրա չեզոքացնելու նպատակով Արևմուտքը ռուս-թուրքական (խորքում՝ արևմտյան) ևս մեկ դիմակայության օջախ է փորձում ստեղծել, ինչպիսին կա Սիրիայում։

Ասել է թե, Թուրքիան կստանա ռեգիոնալ օպերատորի կարգավիճակ՝ ընդհուպ մինչև ապագա արևելյան պատերազմների ակտիվ առաջնագիծ ձևավորելով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6518

Մեկնաբանություններ