Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Նիկոլ Փաշինյան. Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը

Նիկոլ Փաշինյան. Գիտությունն է այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը
24.02.2021 | 22:09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում հրավիրվել է խորհրդակցություն, քննարկվել են գիտության ոլորտի զարգացման հեռանկարները:


«Հատկապես արցախյան երկրորդ պատերազմից հետո, ըստ էության, ավելի ակնհայտ է՝ գիտությունն է, հատկապես բնական և տեխնիկական, այն հենարանը, որը կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը», - ասել է վարչապետը: «Այստեղ թերևս մեծ բանավեճ չկա, հարցն այլ տեղ է՝ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով, ի՞նչ ծավալներով ապահովել գիտության ֆինանսավորումը, որպեսզի այն իրոք արդյունք ստեղծի և հասնի այն մարդկանց, ովքեր զբաղվում են գիտությամբ: Եվ ինչպես ապահովել, որ ավագ սերնդի մեր ականավոր գիտնականների գործը շարունակվի արդյունավետ ու որոշակի ճանապարհ անցնելուց հետո, ի վերջո, դառնա կիրառական նշանակության արդյունք:


Մի բան ակնհայտ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ պետք է կարողանանք հստակ հասկանալի, ձևակերպելի որոշումներ կայացնել ու համոզված լինել այդ որոշումների հետագա արդյունավետության մեջ», - հավելել է Փաշինյանը:


Քննարկման ընթացքում ներկայացվել են գիտության ոլորտի խնդիրները, ներուժը, միջավայրն ու զարգացման հնարավորությունները: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել գիտության ոլորտի մի շարք ուղղություններում առաջընթացի ապահովման համար անհրաժեշտ քայլերին, գիտության բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավմանը, հետազոտական ենթակառուցվածքների արդիականացմանը, ոլորտում դրամաշնորհային նախագծերի իրականացմանը, արտերկրի գործընկերների հետ փորձի փոխանակմանը վերաբերող հարցերի:

Դիտվել է՝ 136896

Մեկնաբանություններ