Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին՝ շրջանառվում է ընդհուպ 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, որ չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նշված ուղղությունում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր:
Միջադեպի առաջին ժամերից, ռուս խաղաղապահների աջակցությամբ, տարվում են անհետաձգելի աշխատանքներ մեր զինծառայողների ճակատագրերը հնարավորինս արագ պարզելու ուղղությամբ: Խնդիրը տեղում ուսումնասիրելու և անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով Արցախի Հանրապետություն է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Հանրությանը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրվի իրականացվող քայլերի և արդյունքների վերաբերյալ։