Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին կքննարկի ռազմական դրությունը չեղարկելու նախագահի հրամանագիրը։ Իլհամ Ալիևի հրամանագրով ռազմական դրությունը պետք է չեղյալ հայտարարվի դեկտեմբերի 12-ին՝ 00։00-ին: Ադրբեջանում ռազմական դրություն և պարետային ժամ է հայտարարվել սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը զուգահեռ։ Ալիևի այդ հրամանագրի համաձայն, Բաքվում և մի շարք խոշոր քաղաքներում ու շրջաններում սահմանվել է պարետային ժամ՝ ժամը 21:00-ից 06:00-ը: