ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ՌԴ-ն կա­րող է գնալ հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման ճա­նա­պար­հով, ե­թե Թուր­քիան շա­րու­նա­կի ազ­դե­ցու­թ­յան գո­տին ընդ­լայ­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը»

«ՌԴ-ն կա­րող է գնալ հա­րա­բե­րու­թ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման ճա­նա­պար­հով, ե­թե Թուր­քիան շա­րու­նա­կի ազ­դե­ցու­թ­յան գո­տին ընդ­լայ­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը»
06.03.2020 | 01:36
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կի­ցը թուր­քա­գետ ԿԱՐԵՆ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆՆ է:
-Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում վեր­ջին շր­ջա­նում ռուս-թուր­քա­կան հա­կա­մար­տու­թյու­նը։ Իդ­լի­բում տե­ղի ու­նե­ցող դեպ­քե­րը կհան­գեց­նե՞ն ռուս-թուր­քա­կան բախ­ման։
-Ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Սի­րիա­յում իս­կա­պես լար­ված են, սա­կայն դա գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ա­ռու­մով չի կա­րող ազ­դել ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա: Այն փաս­տը, որ մինչև հի­մա Թուր­քիան Իդ­լի­բում իր կո­րուստ­նե­րի հա­մար չի մե­ղադ­րել Ռու­սաս­տա­նին, ար­դեն խո­սում է այն մա­սին, որ Թուր­քիան հակ­ված չէ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վատ­թա­րաց­նե­լուն: Նույնն էլ կա­րող եմ ա­սել ՌԴ-ի մա­սով, սա­կայն մեկ բա­ցա­ռու­թյամբ: Այս­տեղ ՌԴ-ն կա­րող է գնալ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վատ­թա­րաց­ման ճա­նա­պար­հով, ե­թե Թուր­քիան շա­րու­նա­կի ազ­դե­ցու­թյան գո­տին ընդ­լայ­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րել: Ռուս-թուր­քա­կան բա­խում քիչ հա­վա­նա­կան եմ հա­մա­րում, չնա­յած, ըստ էու­թյան այդ բա­խու­մը կա, սա­կայն միջ­նոր­դա­վոր­ված, տվյալ դեպ­քում Ա­սա­դի ու­ժերն են:
-Սի­րիան Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի հա­մար դար­ձել է մի տա­րա­ծաշր­ջան‚ որ­տեղ եր­կու ու­ժա­յին այս կենտ­րոն­նե­րը պայ­քա­րում են Մեր­ձա­վոր Արևել­քում ի­րենց դիր­քերն ու­ժե­ղաց­նե­լու հա­մար։ Ի՞նչ խն­դիր է լու­ծում այս եր­կու եր­կր­նե­րից յու­րա­քան­չյու­րը տա­րա­ծաշր­ջա­նում։
-Իս­կա­պես պայ­քար է գնում ազ­դե­ցու­թյան գո­տիա­կա­նու­թյունն ընդ­լայ­նե­լու հա­մար: Սա­կայն, ի տար­բե­րու­թյուն ՌԴ-ի՝ Թուր­քիան ոչ միայն ազ­դե­ցու­թյունն է ցան­կա­նում մե­ծաց­նել, այլև ա­վե­լի հե­ռուն գնա­ցող նկր­տում­ներ ու­նի: Ե­թե նա­յենք Թու­քիա­յի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող բնա­կա­վայ­րե­րը, օ­րի­նակ‚ Աֆ­րի­նը, կա­րող ենք ա­սել՝ դրանք թուր­քա­կա­նաց­վում են: Ա­վե­լի ման­րա­մաս­նեմ. այս­տեղ թուր­քե­րը թուր­քե­րե­նը դարձ­րել են ա­ռաջ­նա­յին լե­զու, հիմ­նել են թուր­քա­կան բու­հե­րի մաս­նա­ճյու­ղեր, ա­վե­լի բա­րեն­պաստ պայ­ման­ներ են ա­ռա­ջար­կում թուր­քա­կան կողմ­նո­րո­շում ու­նե­ցող­նե­րին և այլն: Այ­սինքն՝ Թուր­քիան այս տա­րածք­նե­րը տես­նում է որ­պես ա­պա­գա Թուր­քիա­յի տա­րածք: Ռու­սաս­տա­նի դեպ­քում բո­լո­րո­վին այլ է: Ռու­սաս­տա­նը ցան­կա­նում է, որ Սի­րիա­յի տա­րած­քա­յին ամ­բող­ջու­թյու­նը պահ­պան­վի և մնա ու­ղիղ իր ազ­դե­ցու­թյան տակ:
-Ռուս-թուր­քա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սրումն ինչ­պե՞ս կանդ­րա­դառ­նա Ար­ցա­խյան հար­ցի կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի վրա։ Հնա­րա­վո՞ր են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ այս ճա­կա­տում։
-Շատ է խոս­վում հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյուն­նե­րի մա­սին, սա­կայն ես քիչ հա­վա­նա­կան եմ հա­մա­րում դա, չնա­յած չի կա­րե­լի նաև բա­ցա­ռել: Մի կող­մից Թուր­քիան չի ու­զե­նա նոր ճա­կատ բա­ցել կամ միջ­նոր­դա­վոր­ված հա­կա­մար­տու­թյան մեջ մտ­նել, մյուս կող­մից էլ, չի բա­ցառ­վում, որ փոր­ձի ՌԴ-ի հա­մար խն­դիր­ներ ստեղ­ծել տա­րա­ծաշր­ջա­նում: Իսկ ՌԴ-ի հա­մար խն­դիրն այն է, որ Մոսկ­վան չի ցան­կա­նա հա­րա­բե­րու­թյուն­նե­րը վատ­թա­րաց­նել թե՛ Հա­յաս­տա­նի, թե՛ Ադր­բե­ջա­նի հետ:
-Թուր­քիա­յի արտ­գործ­նա­խա­րար Չա­վու­շօղ­լուն օ­րերս հան­դի­պել է ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հետ՝ կոչ ա­նե­լով ակ­տի­վաց­նել Ար­ցա­խյան խնդ­րի կար­գա­վոր­մանն ուղղ­ված ջան­քե­րը։ Ըստ նրա՝ Ար­ցա­խի հար­ցի լու­ծու­մը պետք է ամ­բող­ջու­թյամբ հա­մա­պա­տաս­խա­նի Ադր­բե­ջա­նի ինք­նիշ­խա­նու­թյան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան սկզ­բունք­նե­րին և այդ երկ­րի մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րին։ Ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեք այս ի­րա­վի­ճա­կը։
-Սա շատ վատ նա­խա­դեպ է, և մենք պետք է պարզ ու հս­տակ դիր­քո­րո­շում ար­տա­հայ­տենք, որ Թուր­քիան ոչ մի տե­սա­կի ման­դատ չու­նի Ար­ցա­խի խնդ­րի շուրջ միջ­նորդ եր­կր­նե­րի հետ Ար­ցա­խի հար­ցով քն­նար­կում­ներ անց­կաց­նե­լու, ա­ռա­վել ևս, այդ քն­նար­կում­նե­րից հե­տո հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծե­լու: Այս կերպ շա­րու­նակ­վե­լու դեպ­քում ակն­հայտ է դառ­նում, որ թե՛ Ադր­բե­ջա­նը, թե՛ Թուր­քիան փոր­ձում են դի­վա­նա­գի­տա­կան ա­ռա­վե­լու­թյան հաս­նել և, դա օգ­տա­գոր­ծե­լով, ա­ռաջ շարժ­վել: Սա ես հա­մա­րում եմ ան­թույ­լատ­րե­լի, քա­նի որ սա­ռեց­ված հա­կա­մար­տու­թյու­նը նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից հե­տո կա­րող է ակ­տի­վա­նալ և ու­նե­նալ ան­դառ­նա­լի հետևանք­ներ:
Զրու­ցեց Լի­լիթ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 42290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ