38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հե­լիո­ֆի­կա­ցիան և Հա­յաս­տա­նի ա­պա­գան

Հե­լիո­ֆի­կա­ցիան և Հա­յաս­տա­նի ա­պա­գան
13.09.2019 | 01:08
Ո՞րն է եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի բո­վան­դա­կու­թյու­նը, ինչ­պի­սի՞ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է այն պա­րու­նա­կում և ինչ­պե՞ս մենք կա­րող ենք օգտ­վել դրա­նից, ե­թե հան­կարծ մի օր ո­րո­շենք այն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել:
Այս հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լու հա­մար ես կօգտ­վեմ «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա» ծրագ­րի հե­ղի­նակ, տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի ծրագ­րա­յին դրույթ­նե­րից, ա­զատ տեքս­տով, ա­ռանց խախ­տե­լու հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քը: Ի­հար­կե ես ինձ նման բան թույլ եմ տա­լիս ծրագ­րի հե­ղի­նա­կի հա­մա­ձայ­նու­թյամբ:
ՈՒ­րեմն փոր­ձենք հաս­կա­նալ, թե ի­րե­նից ինչ է ներ­կա­յաց­նում հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գի­րը: Ծրագ­րի նպա­տա­կը արևի է­ներ­գիա­յի օգ­տա­գոր­ծումն է որ­պես ջեր­մու­թյան և է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի աղ­բյուր: Դրան հաս­նե­լու տար­բեր ճա­նա­պարհ­ներ կան, ո­րոնց մի մասն ար­դեն լայ­նո­րեն կի­րառ­վում է աշ­խար­հում: Այդ ճա­նա­պարհ­նե­րից ծրագ­րի հե­ղի­նակ­ներն ընտ­րել են եր­կու­սը.
ա) արևա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րի ստեղ­ծում ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու «Արև» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում,
բ) ան­հա­տա­կան կոմ­բի­նաց­ված հե­լիո­հա­մա­կար­գե­րի ստեղ­ծում տ.գ.դ. Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա» ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում:
Ինչ վե­րա­բե­րում է ա­կա­դե­մի­կոս Պա­րիս Հե­րու­նու «Արև» ծրագ­րին, ա­պա այն հայտ­նի է դեռևս 1991-ից, մի­ջազ­գա­յին հա­ման­ման նա­խագ­ծե­րի հա­մե­մատ ու­նի ա­ռա­վել մեծ ար­դյու­նա­վե­տու­թյուն և շա­հա­գործ­ման պար­զու­թյուն: Հե­րու­նին հի­շյալ ծրա­գի­րը մտահ­ղա­ցել էր եր­կի­րը է­ներ­գե­տիկ ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու հա­մար, սա­կայն իր երկ­րում այն­քան փող չգտն­վեց, որ այդ գա­ղա­փա­րի ի­րա­կա­նաց­ման փորձ­նա­կան տար­բե­րակն ա­վար­տին հասց­ներ: Այն պաշտ­պան­ված է հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քով:
Հե­լիո­ֆի­կա­ցիան, ըստ Հա­մա­զաս­պյա­նի, են­թադ­րում է արևա­յին տեխ­նի­կա­յի և տեխ­նո­լո­գիա­նե­րի զանգ­վա­ծա­յին կի­րա­ռու­թյուն հատ­կա­պես գյու­ղա­կան բնա­կա­վայ­րե­րում բնա­կա­րան­նե­րի ջե­ռուց­ման, կեն­ցա­ղա­յին տաք ջրով ա­պա­հով­ման, արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով գյուղմ­թերք­նե­րի վե­րամ­շակ­ման և է­կո­լո­գիա­պես մա­քուր սնն­դամ­թեր­քի ար­տադ­րու­թյուն կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Է­կո­լո­գիա­պես մա­քուր սնունդ ար­տադ­րե­լու և շու­կա­յի է­լի­տար սեգ­մեն­տում աշ­խա­տե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը էա­պես կբարձ­րաց­նի ֆեր­մե­րա­յին տն­տե­սու­թյուն­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյու­նը: Սա՝ նվա­զա­գույ­նը:
Այս ա­մե­նը հնա­րա­վոր դարձ­նե­լու հա­մար մաս­նա­գետ­նե­րի հա­մա­պա­տաս­խան խում­բը կա­տա­րել է հս­կա­յա­կան նախ­նա­կան հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք: Դա թույլ կտա դնել ար­դյու­նա­բե­րու­թյան նոր ո­լոր­տի սկիզ­բը, կազ­մա­կեր­պել արևա­յին սար­քե­րի կամ հե­լիո­հա­մա­կար­գե­րի մշակ­ման, փոր­ձարկ­ման, սե­րիա­կան ար­տադ­րու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը:
Հա­մա­զաս­պյա­նի և իր գոր­ծըն­կեր­նե­րի մշա­կած DVH հե­լիո­հա­մա­կար­գե­րը աշ­խար­հում հայտ­նի արևա­յին տեխ­նի­կա­յից շա­հե­կա­նո­րեն տար­բեր­վում են ի­րենց սպա­ռո­ղա­կան հատ­կա­նիշ­նե­րով՝ ցածր գնե­րով, հու­սա­լիու­թյամբ, ֆունկ­ցիա­նե­րի բազ­մա­զա­նու­թյամբ, սպա­սարկ­ման պար­զու­թյամբ, ջեր­մա­յին հզո­րու­թյուն­նե­րի 1-ից մինչև 2 հա­զար կՎտ-ի հաս­նող դիա­պա­զո­նով, նոր սար­քե­րի նա­խագծ­ման, ֆի­զի­կա­կան մո­դե­լա­վոր­ման և պատ­րաստ­ման մի­նի­մալ ժամ­կետ­նե­րով: Քա­նի որ թվարկ­ված ցու­ցա­նիշ­նե­րին հնա­րա­վոր չէ հաս­նել օգ­տա­գոր­ծե­լով միայն գո­յու­թյուն ու­նե­ցող ու­նի­վեր­սալ հաս­տոց­նե­րը, գոր­ծիք­նե­րը և տեխ­նո­լո­գիա­նե­րը, մաս­նա­գետ­նե­րը մշա­կել են նոր տեխ­նո­լո­գիա­ներ, դրանց կի­րառ­ման հա­մար ստեղ­ծել հա­տուկ հաս­տոց­ներ՝ հիմք դնե­լով հե­լիո­տեխ­նի­կա­կան մե­քե­նա­շի­նու­թյան նոր ո­լոր­տի ա­ռա­ջաց­մա­նը, մշա­կել են հա­տուկ է­լեկտ­րո­նա­յին սեն­սոր­ներ, է­լեկտ­րո­նա­յին հս­կող-ղե­կա­վա­րող սար­քեր (արևա­յին է­լեկտ­րո­նի­կա), գոր­ծիք­ներ, չա­փիչ սար­քեր և սար­քա­վո­րում­ներ (մետ­րո­լո­գիա), բան­վո­րա­կան, ին­ժե­նե­րա­կան և գի­տա­կան կադ­րե­րի պատ­րաստ­ման, հե­լիո­սար­քա­վո­րում­նե­րի փոր­ձարկ­ման հա­տուկ տա­րածք­ներ, արևա­յին սար­քե­րի ար­տադ­րու­թյան հա­մար նա­խա­տես­ված տի­պա­յին գոր­ծա­րան: Պա­րոն Հա­մա­զաս­պյա­նը հա­մոզ­ված է, որ օ­տար­նե­րի մշա­կած տեխ­նո­լո­գիա­նե­րի հի­ման վրա սե­փա­կան մր­ցու­նակ ար­դյու­նա­բե­րու­թյուն կազ­մա­կեր­պել չենք կա­րող: Պետք է մի քա­նի քայլ ա­ռաջ մտա­ծել, պետք է մի քա­նի քայլ ա­ռաջ ընկ­նել, մի­ջազ­գա­յին շու­կա­նե­րում պետք է նոր ար­տադ­րա­տե­սակ­նե­րով հան­դես գալ: Շու­կա­յում տի­րում է նա, ով տի­րա­պե­տում է տեխ­նո­լո­գիա­նե­րի: Ըստ ծրագ­րի հե­ղի­նա­կի` հե­լիո­ֆի­կա­ցիա­յի խն­դի­րը պատ­շաճ լու­ծե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է պատ­րաս­տել ին­ժե­նե­րա­կան և գի­տա­կան կադ­րե­րի մի ստ­վար բա­նակ, տեխ­նի­կա­կան և տն­տե­սա­կան գի­տու­թյուն­նե­րը զար­գաց­նել մի շարք կարևոր ուղ­ղու­թյուն­նե­րով (ջեր­մա­տեխ­նի­կա, նյու­թե­րի դի­մադ­րու­թյուն, մե­քե­նա­շի­նու­թյուն, մետ­րո­լո­գիա, նյու­թա­բա­նու­թյուն, կի­րա­ռա­կան օպ­տի­կա, ծրագ­րա­վո­րում, կի­րա­ռա­կան հե­լիո­տեխ­նի­կա, է­լեկտ­րո­նի­կա, հու­սա­լիու­թյան ֆի­զի­կա, մո­լե­կու­լյար և ընդ­հա­նուր կեն­սա­բա­նու­թյուն, ֆիզ­քի­միա, ֆո­տո­քի­միա, Երկ­րի ֆի­զի­կա, մա­թե­մա­տի­կա ): Գու­ցե կա­րե­լի էր և չթ­վար­կել գի­տու­թյուն­նե­րի այս ուղ­ղու­թյուն­նե­րը: Իսկ ես թվար­կե­ցի, որ­պես­զի ըն­թեր­ցո­ղը, խնդ­րի մա­սին մտա­ծող մար­դը պատ­կե­րաց­նի, թե որ­քան տա­րո­ղու­նակ է ո­լոր­տը և որ­քան բազ­մար­դյու­նա­վետ կա­րող է այն լի­նել, ե­թե մենք լր­ջու­թյուն ու­նե­նանք ոտք դնե­լու այդ ճա­նա­պար­հին:
Ո­րոնք են ծրագ­րի կարևո­րա­գույն ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Այն թույլ կտա շր­ջա­դար­ձա­յին փո­փո­խու­թյուն կա­տա­րել տն­տե­սու­թյան զար­գաց­ման ռազ­մա­վա­րու­թյան մեջ՝ գի­տա­տար, ոչ նյու­թա­տար և ոչ է­ներ­գա­տա­րի փո­խա­րեն ա­ռա­ջար­կե­լով զար­գաց­նել գի­տա­տար, ոչ նյու­թա­տար և խիստ է­ներ­գա­տար ճյու­ղե­րը, թի­րա­խում պա­հե­լով արևա­յին գե­րէ­ժան ջեր­մա­յին է­ներ­գիա­յի վրա հիմն­ված կա­նաչ տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գա­ցու­մը:
Գաղտ­նիք չէ, որ, որ­պես գլո­բալ տա­քաց­ման հետևանք, աշ­խար­հին է­կո­լո­գիա­կան ա­ղետ է սպառ­նում: Գլո­բալ տա­քա­ցումն ին­քը հետևանք է ա­վան­դա­կան (քա­րա­ծուխ, նավթ, գազ) է­ներ­գա­կիր­նե­րի հս­կա­յա­ծա­վալ կի­րա­ռու­թյան տն­տե­սու­թյան մեջ և կեն­ցա­ղում: Աշ­խար­հը հս­կա­յա­կան գու­մար­ներ է ծախ­սում է­ներ­գիա­յի այ­լընտ­րան­քա­յին աղ­բյուր­նե­րի ստեղծ­ման վրա: Այս ֆո­նին ա­ռանձ­նա­հա­տուկ նշա­նա­կու­թյուն կա­րող է ու­նե­նալ հե­լիո­ֆի­կա­ցիան: Այն հատ­կա­պես կարևոր է արևա­յին է­ներ­գե­տի­կա­յի, արևա­յին ջեր­մա­յին է­լեկտ­րա­կա­յան­նե­րի, արևա­յին գյու­ղատն­տե­սու­թյան, արևա­յին վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան զար­գաց­ման հա­մար: Միայն թվարկ­ված սպեկտ­րը նշա­նա­կում է հս­կա­յա­կան ռե­սուրս­նե­րի վատ­նում ա­վան­դա­կան ե­ղա­նակ­նե­րով անհ­րա­ժեշտ է­ներ­գիան ար­տադ­րե­լու հա­մար: Ահ­ռե­լի ծախ­սե­րից զատ այն նույն­չափ էլ վնաս է հասց­նում շր­ջա­կա մի­ջա­վայ­րին: Արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րի մշա­կու­մը և կի­րա­ռու­մը դրանց ծախ­սա­յին մա­սը կկր­ճա­տի ան­գամ­նե­րով, իսկ բնա­պահ­պա­նա­կան նշա­նա­կու­թյու­նը պար­զա­պես հնա­րա­վոր չէ գե­րագ­նա­հա­տել:
Երկ­րի է­ներ­գե­տիկ կեն­սու­նա­կու­թյան ա­ռու­մով հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրա­գիրն ու­նի շատ կարևոր մի ա­ռա­վե­լու­թյուն ևս. այն են­թադ­րում է ստեղ­ծել է­ներ­գիա­յի աղ­բյուր­նե­րի բաշխ­ված ցանց, ո­րը, ի տար­բե­րու­թյուն ա­տո­մա­կա­յան­նե­րի, ջեր­մա­կա­յան­նե­րի, հիդ­րոէ­լեկտ­րա­կա­յան­նե­րի, գա­զա­տար­նե­րի և նմա­նա­տիպ այլ կենտ­րո­նաց­ված է­ներ­գա­հա­մա­կար­գե­րի, կա­րող է գոր­ծել ա­ռանց բաշ­խիչ ցան­ցե­րի՝ ար­տա­քին ազ­դե­ցու­թյուն­նե­րի նկատ­մամբ օժտ­ված լի­նե­լով կա­յու­նու­թյան բարձր գոր­ծակ­ցով: Ճգ­նա­ժա­մե­րի ժա­մա­նակ բնա­կա­վայ­րե­րում ի­րենց բնա­կա­նոն ռե­ժի­մով կա­րող են աշ­խա­տել հի­վան­դա­նոց­նե­րը, դպ­րոց­նե­րը և բնակ­չու­թյան կեն­սա­պա­հով­ման մյուս կարևո­րա­գույն օ­բյեկտ­նե­րը:
Թվար­կենք մի քա­նի մշակ­ված տեխ­նո­լո­գիա­ներ ևս: Արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով հնա­րա­վոր է գո­մաղ­բից ստա­նալ կեն­սա­գազ և կեն­սա­պա­րար­տա­նյութ, որն անհ­րա­ժեշտ է օր­գա­նիկ մր­գեր և բան­ջա­րե­ղեն ա­ճեց­նե­լու հա­մար: Արևա­յին տեխ­նո­լո­գիա­յով հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել հա­ցա­հա­տի­կի, լո­բազ­գի­նե­րի և, հատ­կա­պես, դրանց սեր­մա­ցու­նե­րի ֆու­մի­գա­ցիան: Ե­թե թու­նա­քի­մի­կատ­նե­րի մի­ջո­ցով հա­ջող­վում է ա­զատ­վել միայն վնա­սա­տու կեն­դա­նի մի­ջատ­նե­րից՝ չազ­դե­լով նրանց ձվե­րի վրա, ա­պա այս դեպ­քում հնա­րա­վոր է ոչն­չաց­նել նաև մի­ջատ­նե­րի ձվե­րը: Արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը կա­րող են կի­րառ­վել նաև մր­գա­տե­սակ­նե­րի ո­րա­կա­կան ցու­ցա­նիշ­նե­րի բարձ­րաց­ման հա­մար՝ ա­ռանց գե­նե­տիկ փո­փո­խու­թյուն­նե­րի: Վե­րամ­շա­կող ար­դյու­նա­բե­րու­թյան մեջ արևա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րով ջեր­մա­յին մշակ­ման են­թարկ­վող զանգ­վա­ծի հա­վա­սա­րա­չափ ծա­վա­լա­յին տա­քաց­ման հաշ­վին նվա­զում են ջեր­մաս­տի­ճա­նա­յին գրա­դիենտ­նե­րը (փո­փոխ­ման ուղ­ղու­թյու­նը և մե­ծու­թյու­նը), որն ի­ջեց­նում է կան­ցե­րո­գեն (ու­ռուց­քա­ծին) նյու­թե­րի ա­ռա­ջաց­ման հա­վա­նա­կա­նու­թյու­նը: Սո­վո­րա­կան ջեր­մա­յին մշակ­ման դեպ­քում բար­ձր­ջեր­մաս­տի­ճա­նա­յին կու­տա­կում­նե­րը և կան­ցե­րո­գեն նյու­թե­րի ա­ռա­ջա­ցումն ան­խու­սա­փե­լի են: Վե­րամ­շակ­ման պրո­ցես­նե­րի հա­մար կա­րե­լի է օգ­տա­գոր­ծել արևի սպեկտ­րից վերց­րած և նա­խա­պես հայտ­նի գույ­նե­րը, ին­չը տեխ­նո­լո­գիա­կան ե­զա­կի հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծում աշ­խա­տե­լու սպեկտ­րի ուլտ­րա­մա­նու­շա­կա­գույն, տե­սա­նե­լի և ինֆ­րա­կար­միր դիա­պա­զոն­նե­րում, օ­րի­նակ բարձ­րո­րակ չիպ­սե­րի ար­տադ­րու­թյան մեջ: Վե­րամ­շակ­ման արևա­յին ֆո­տո-ջեր­մա­յին տեխ­նո­լո­գիա­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս ստա­նա­լու տեխ­նո­լո­գիա­կան բա­ցա­ռիկ հնա­րա­վո­րու­թյուն­ներ՝ ջրա­հե­ռաց­ման, վի­տա­մին­նե­րի պահ­պան­ման, ա­րո­մա­տիկ ած­խաջ­րա­ծին­նե­րի ա­ռա­ջաց­ման, բոր­բո­սասն­կե­րի և միկ­րոբ­նե­րի դեմ պայ­քա­րի և այլ ճա­կատ­նե­րում: Մշակ­ված են գյուղմ­թեր­քի վե­րամ­շակ­ման, պա­հա­ծո­յաց­ման, ապ­խտ­ման և նմա­նա­տիպ մոտ 200 արևա­յին տեխ­նո­լո­գիա­ներ: Լույ­սի է­ներ­գիա­յի կլա­նու­մը ի­ներ­ցիոն երևույթ չէ, ին­չը թույլ է տա­լիս բարձր (մինչև 0,001 տո­կոս) ճշ­տու­թյամբ ա­պա­հո­վել տեխ­նո­լո­գիա­կան ջեր­մաս­տի­ճան­նե­րի լո­կալ և ակն­թար­թա­յին ծրագ­րա­յին կար­գա­վո­րու­մը: Հե­լիո­տեխ­նո­լո­գիա­ներն ու­նեն շատ այլ կարևոր ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ, ո­րոնք կա­րե­լի է թվար­կել, սա­կայն այս­քա­նով սահ­մա­նա­փակ­վենք:
Ծրագ­րի հե­ղի­նա­կը՝ տ.գ.դ. Վա­հան Հա­մա­զաս­պյա­նը, ար­դեն եր­կար տա­րի­ներ ջանք չի խնա­յում իր գա­ղա­փար­նե­րի կարևո­րու­թյունն ու պի­տա­նիու­թյու­նը ի­րար հա­ջոր­դող մեր իշ­խա­նու­թյուն­նե­րին հա­սա­նե­լի դարձ­նե­լու հա­մար: Պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սած՝ դրանք հա­սա­նե­լի դառ­նում են, բայց հաս­կա­նա­լի՝ ոչ: Սպի­տա­կի վե­րե­լա­կա­շի­նա­կան գոր­ծա­րա­նի ճա­կա­տա­գի­րը ներ­կա­յաց­նե­լով ես ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում տվել էի մեր նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի տն­տե­սա­կան ձեռ­նա­հա­սու­թյան մա­սին: Այս դեպ­քում նույն­պես օ­րի­նա­չա­փու­թյու­նը գոր­ծում է: Պա­րոն Հա­մա­զաս­պյա­նի գա­ղա­փար­նե­րը, ո­րոնց ի­րա­կա­նա­ցու­մը կա­րող է դառ­նալ եր­կի­րը ոտ­քի կանգ­նեց­նե­լու նե­րուժ ու­նե­ցող գի­տա­տար ար­դյու­նա­բե­րա­կան ուղ­ղու­թյուն, ոչ մի ի­րա­կան ազ­դե­ցու­թյուն չեն գոր­ծում պե­տա­կան պատ­կան մար­մին­նե­րի վրա: Հե­լիո­ֆի­կա­ցիա­յի ծրագ­րի հե­ղի­նակն իր տա­րա­կու­սանքն է հայտ­նում, թե ին­չու է է­ներ­գե­տիկ նվազ պա­շար­ներ ու­նե­ցող մեր եր­կի­րը հա­պա­ղում, երբ այդ ծրագ­րի կյան­քի կո­չու­մը կլու­ծի տն­տե­սու­թյան ա­ռաջ կանգ­նած բազ­մա­թիվ խն­դիր­ներ, այդ թվում՝ երկ­րի է­ներ­գե­տիկ կեն­սու­նա­կու­թյան, է­ներ­գե­տիկ անվ­տան­գու­թյան և է­ներ­գե­տիկ ան­կա­խու­թյան ա­պա­հո­վու­մը:
Իշ­խա­նու­թյուն­նե­րը խու՞լ են, կամ ձևա­նու՞մ են այդ­պի­սին: Կա­րո՞ղ են մեկ հո­դա­բաշխ պա­տաս­խան տալ՝ այս տեխ­նո­լո­գիան մեզ պետք է, կամ պետք չէ: Դր­սից տեխ­նո­լո­գիա­ներ են բե­րում, փո­խա­նակ մեր տեխ­նո­լո­գիա­նե­րը զար­գաց­նե­լու: Բեր­վա­ծի և ներ­սում ստեղծ­վա­ծի տար­բե­րու­թյու­նը՝ պե­տա­կան պա­հանջ­նե­րի բա­վա­րար­ման ա­ռա­վել բարձր դի­տա­կե­տից նա­յե­լով, հս­կա­յա­կան է: Ա­ռա­վել ևս, ե­թե նույն ապ­րան­քը ներ­սում դու կա­րող ես ար­տադ­րել ա­վե­լի է­ժան և ան­հա­մե­մատ բարձր ո­րա­կով:
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյու­նը երկ­րի զար­գաց­մա­նը վե­րա­բե­րող իր ծրագ­րա­յին դրույթ­նե­րում նե­րա­ռել է «Եր­կր­նե­րի հե­լիո­ֆի­կա­ցիա­յի» ծրա­գի­րը որ­պես տն­տե­սու­թյան կարևո­րա­գույն ուղ­ղու­թյուն­նե­րից մե­կը: Մենք վս­տահ ենք, որ ո­լոր­տի զար­գաց­ման գոր­ծըն­թա­ցը կձևա­փո­խի մեր կյան­քը, կեն­ցա­ղը, մեր խն­դիր­նե­րի շր­ջա­նա­կը, մեզ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով ա­վե­լի ու ա­վե­լի լուրջ և հե­ռան­կա­րա­յին խն­դիր­ներ սահ­մա­նելու և գնալու դրանց ի­րա­կա­նաց­ման ճա­նա­պար­հով: Իսկ թե ինչ գյու­տեր և տեխ­նո­լո­գիա­կան նո­րա­գույն լու­ծում­ներ մեզ կա­րող են սպա­սել այդ ճա­նա­պար­հին, Աստ­ծուն է հայտ­նի: Եվ դրանք ոչ թե երևա­կա­յու­թյան խա­ղեր են, այլ ի­րա­կա­նու­թյան վա­րիա­ցիա­ներ:
Մենք կոչ ենք ա­նում խնդ­րին տե­ղյակ և ո­լոր­տի պո­տեն­ցիա­լը գնա­հա­տող մաս­նա­գետ­նե­րին, փոր­ձա­գետ­նե­րին, շա­հագր­գիռ բո­լոր մարդ­կանց և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին ար­տա­հայ­տել ի­րենց կողմ­նո­րո­շու­մը: Այս ծրա­գի­րը երկ­րի հա­մար պա­կաս կարևոր չէ, քան, ա­սենք, սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը: Ա­վե­լին՝ սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րը կա­րող են դեռ եր­կար շա­րու­նակ­վել, իսկ մենք կմ­նանք մեր կոտ­րած տաշ­տա­կի ա­ռաջ:
Վահ­րամ ԲԱ­ՅԱ­ԴՅԱՆ
«Գա­լիք» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ
Դիտվել է՝ 6952

Մեկնաբանություններ