38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դիջիթեք բիզնես ֆորումի շեշտադրումը ՀՀ տեխնոլոգիական մոդեռնիզացիան է

Դիջիթեք բիզնես ֆորումի շեշտադրումը ՀՀ տեխնոլոգիական մոդեռնիզացիան է
19.06.2018 | 04:43

Հունիսի 29-30-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո կանցկացնի 11-րդ ամենամյա միջազգային Դիջիթեք բիզնես ֆորումը՝ «Խելացի լուծումներ խելացի բիզնեսի համար» կարգախոսի ներքո։ Գործարար այս համաժողովը բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսության միակ B2B հարթակն է Հայաստանում:


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նկատում է, որ բիզնես ֆորումի այս տարվա շեշտադրումը Հայաստանի տեխնոլոգիական մոդեռնիզացիայի խնդիրն է, որը մի շարք ոլորտների սերտ համագործակցություն է պահանջում։ Մասնավորապես, այդ համագործակցության մեջ պետք է ներգրավվեն կրթության, ռազմարդյունաբերության ոլորտները, քաղաքացիական բարձր տեխնոլոգիաները և այլն։ Եվ բիզնես ֆորումը պետք է ապահովի նշված ոլորտների հորիզոնական համագործակցությունը։ Բանակում բարձր տեխնոլոգիաների կիրառման բարձրացմանը զուգահեռ պահանջվում է, որ մինչև բանակ գնալը երեխաները որոշակի գիտելիքներ ունենան՝ բարձրտեխնոլոգիական զենքի հետ աշխատելու համար։ «Եթե մենք ցանկանում ենք բարձրացնել մեր դերն աշխարհի տեխնոլոգիական ոլորտում, պետք է կտրուկ փոփոխություններ արվեն։ Եթե ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը պետք է բարելավվի, ապա կտրուկ կազմակերպչական գործողություններ են անհրաժեշտ։ Եվ բիզնես ֆորումը նվիրված է նաև այս հարցերի քննարկմանը՝ թե՛ առանձին-առանձին, թե՛ միասնական՝ նույն համատեքստում։ Պետք է գտնել համագործակցության համապատասխան ձևաչափ, որը կապահովի երկրի տեխնոլոգիական մոդեռնիզացիան բոլոր ոլորտներում՝ բանակից սկսած, կրթությամբ վերջացրած։ Եվ այդ ձևաչափը պետք է առաջարկել կառավարությանը»,- ասաց Կարեն Վարդանյանը։


Ի՞նչ հույսեր կան՝ կապված ՀՀ նոր իշխանությունների ու նոր կառավարության հետ։ Մեր հարցադրմանը ԻՏՁՄ գործադիր տնօրենը նշեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացված վերջին փոփոխությունները դրական է գնահատում։ «Մենք դրական ենք վերաբերվում կրթության և գիտության նախարարի մոտեցումներին, ՏՀՏ ոլորտը համակարգող պաշտոնյան՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Հակոբ Արշակյանը, մեր նախկին գործընկերն է, որը շատ լավ հասկանում է խնդիրները։ Եվ այն, ինչ վարչապետը հայտարարել է կառավարության ծրագրում, հույս է ներշնչում։ Հիմա պետք է այդ ամենին կազմակերպչական բնույթ տալ։ Մեր խնդիրն այժմ դա է»,- նշեց Կարեն Վարդանյանը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 9792

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ