Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

ԻՏՁՄ. Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքին դասվելու ճանապարհին է

ԻՏՁՄ. Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքին դասվելու ճանապարհին է
30.10.2015 | 13:26

«2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագիրը կրող Բիզնես ինովացիոն 3-րդ ֆորումն այս տարի տեղի կունենա նոյեմբերի 13-14-ը՝ Դիլիջան քաղաքի «Բեսթ Վեսթերն Փարադայզ» համալիրում: ԻՏՁՄ-ից հայտնում են, որ երկօրյա ինովացիոն ֆորումը հարթակ է, որտեղ կներկայացվի տեղական և համաշխարհային փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ և կտրվեն համապատասխան լուծումներ 2018 թվականին Հայաստանը աշխարհի 20 ամենանորարար երկրների շարքում դիրքավորելու համար:
Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Մենք մեր առջև բավականին հավակնոտ խնդիրներ ենք դրել 2018 թ. Հայաստանը ամենանորարար երկրների շարքում տեսնելու ուղղությամբ: Ու թեպետ, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների ցուցանիշները, այդ ուղղությամբ առաջխաղացում կա, այնուհանդերձ նպատակին հասնելու համար կարևորագույն խնդիր է մնում մեր երկրում նորարարության համար բարենպաստ մթնոլորտ ու համապատասխան կրթության պայմաններ ձևավորելը: Կարծում եմ, առաջիկա դիլիջանյան ֆորումը և մասնավորապես հանրաճանաչ խոսնակների մասնակցությունը զգալիորեն կնպաստեն մեր առջև դրված նպատակների իրագործմանը»:

Ինովացիոն ֆորումն ավանդաբար կանցկացվի Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և ձեռներեցության ոլորտների առաջատարների մասնակցությամբ։ Ֆորումին կմասնակցեն հայաստանյան և արտերկրյա տեխնոլոգիական, կրթական և ինովացիոն այլ ոլորտների շուրջ 200 մասնակիցներ, ՀՀ կառավարության և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինովացիոն ֆորումի թեմատիկ ուղղություններն են՝
• ինովացիոն էկոհամակարգեր
• ինովացիա և կրթություն
• ինովացիա և ձեռներեցություն։

Արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումն ավանդաբար իրականացվում է ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և մասնակցությամբ: Ֆորումի գլխավոր հովանավորն է «ԲեթՔոնսթրաքթ» ընկերությունը:

Դիտվել է՝ 1899

Մեկնաբանություններ