Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Վարդգես ԴԱՎԹՅԱՆ. Անվանակոչումը դարձրել են կինտոյական խրախճանք

Վարդգես ԴԱՎԹՅԱՆ. Անվանակոչումը դարձրել են կինտոյական խրախճանք
22.02.2014 | 12:44

Էս ինչ տոտալ անգրագիտություն է՝ իմացական և բարոյական: Պարզվում է՝ Սպիտակ քաղաքում «մեծն» Յանուկովիչի անվան հրապարակ է եղել: ՈՒշադիր փնտրենք գյուղարանքում, գուցե Չաուշեսկուի անվան փակուղի կամ Կիմ Իր Սենի անվան մայրուղի է՞լ գտնենք՝ Փավստոս Բուզանդի շքանշանակիր:
Ես որ այստեղ նորվեգացիներին ասում էի, թե Սպիտակում Նանսենի կիսանդրի և նրա անվան հիվանդանոց կա, տեսնեիք, թե ո՜նց էին հպարտանում՝ երախտագիտությամբ լցված:
Անվանակոչումը դարձրել են կինտոյական խրախճանք:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ