Մոտավորապես տասնմեկերորդ դարում իրավունքի ուսումնասիրման բնույթը սկսում է զգալիորեն փոխվել: Այդ ժամանակը հայտնի է բազմաթիվ շրջադարձային կետերով եվրոպական քաղաքակրթության պատմության մեջ: Գրիգոր VII-ի իշխանության օրոք Հռոմի պապի ինստիտուտն ավարտում է սեփական իշխանության կենտրոնացումը: Ավատականությունը բյուրեղանում է ավարտական ու հաջորդական համակարգում: Առաջացող նորմանդական պետություններն իրենց հետ բերում են գործող վարչության ու քաղաքական կարգուկանոնի սկիզբը: Անսելմի օրոք ամուր հիմք է դնում սխոլաստիկան: Լոմբարդիայի քաղաքային համայնքները սկսում են քաղել փայլուն տնտեսական ու մշակութային առաջընթացի պտուղները: Եվ վերածնվող բարեկեցության ու սեփական ուժերում աճող վստահության այս ֆոնի վրա մենք տեսնում ենք իրավագիտության` իրավունքի ոլորտում տեսության ու դասավանդման, կարծես թե ինքնաբուխ զարթոնքը, ընդ որում այդ զարթոնքը սահմանափակված չէ որևէ տեղանքով:
Հարկ է նշել իրավագիտական դասավանդման առնվազն չորս ազդեցիկ կենտրոններ. մեկը` Պրովանսում, որն այն ժամանակ դեռևս կախված էր Իտալիայից. մյուսը` Լոմբարդիայի քաղաքներում, երրորդը` Ռավենայում, դրա հին կայսերական ավանդույթներով, և, վերջապես, վերջինն ու առավել նշանավորը` հայտնի բոլոնյան դպրոցում` Ռոմանիայի, Լոմբարդիայի ու Տոսկանայի խաչմերուկում գտնվող քաղաքում:
Բերված տեղերը բավարար են ցույց տալու համար, թե գաղափարների ինչպիսի թեժ պայքար էր ընթանում տասներկուերորդ դարի գիտնականների միջավայրում: Նրանց բանավեճերն ընթանում էին մեծ մասամբ ակադեմիական հարցերի շրջանակներում, սակայն պարզ է, որ շրջակա կյանքի շահերը նույնպես ազդում էին հիմնախնդիրների սահմանման ու լուծման գործընթացի վրա: Իրավաբանական մեկնաբանությունը, սովորույթի ազդեցությունը, իրավունքի ձևավորման գործում ինքնավարության գաղափարի դերը` այս բոլոր հարցերը, բացի իրենց էական իրավաբանական կարևորությունից, նաև հատուկ հետաքրքրություն են ներկայացրել այն մարդկանց համար, ովքեր ապրել են այնպիսի հասարակությունում, որտեղ հարկ է լինում կարծես թե նորովի բացահայտել իրավական ու քաղաքական դասակարգի տարրական սկզբունքները: Տեսաբաններն իրենց սահմանումներին ու տարբերություններին հաղորդում էին չափազանց բծախնդրական ձև. սակայն դրա հետ մեկտեղ իրենք էական ծառայություն մատուցեցին քաոտիկ անորոշությունից ու գոյության համար կույր պայքարից դեպի գիտակցական ու մտածված կիրառություն գործող իրավունքի անցմանը:
XI դարում Իտալիան միակ երկիրը չէր, որտեղ հայտնվեցին վերածնվող մշակույթի հատկանիշները: Ֆրանսիան նույնպես կանգնած էր վերածննդի նոր կատարելակերպին տանող ճանապարհին: Եթե իտալական կյանքի պայմանները նախապատրաստում էին բոլոնյան դպրոցի առաջացումը, ապա ֆրանսիական կյանքը, իր հերթին, ուժեր էր նախապատրաստում փարիզյան համալսարանի ծաղկման համար: Փարիզում անցկացվում էին բանահյուսության, աստվածաբանության ու կանոնիկ իրավունքի դասախոսություններ: Գիտելիքների կենտրոնացմանը ձգտող սխոլաստիկ մեծ շարժումն առավել ուժեղ էր ներկայացված Փարիզում:
Այն բացահայտեց մտավոր հզորության այնպիսի աճ, որն ինքնին արդեն չէր կարող դրական, թեպետ և անուղղակի ազդեցություն չգործել իրավունքի ուսումնասիրման վրա: Եվ իսկապես, ճգնաժամային այս պահին, երբ իտալացի դասախոսներն աստիճանաբար մշակում էին իրենց ուսմունքները, ֆրանսիացի բազմաթիվ գիտնականներ իրենց աշխատությունները նվիրում էին իրավունքի ուսումնասիրմանը:
XIII դարում իրավաբանությունը մշակեց մի քանի հիմնական դրույթներ դատավարության վերաբերյալ:
Հսկայական նշանակություն են ունեցել այն հարցերը, թե ինչ եղանակներով ու ինչ կարգով կարելի է նվաճել իրավունքների պաշտպանությունը և ինչ ձևերով ներկայացնել հայցերը, ինչպիսի առարկություններ են թույլատրվում վերջինների նկատմամբ:
Քանի դեռ այս և նման ընթացակարգային հարցերը լուծված չէին, ըստ էության, զուր էին իրավունքի մասին բոլոր վեճերը: Դատավարության` իբրև նյութական իրավունքի հենքի կարևորությունը, բացի այդ, ուժեղանում էր դատական համակարգի բարդությամբ. հարկ էր լինում տարանջատել, մի կողմից, ավատական հիերարխիայի տարբեր աստիճանները, մյուս կողմից` աշխարհիկ ու հոգևոր դատարանները: Այս դժվարությունները անգլիացի իրավաբանների առջև էին կանգնած արդեն իսկ XII դարից սկսած, Հենրիխ II-ի օրոք` այն ժամանակ, երբ Ֆրանսիայում դրանք սկսել են պարզվել միայն ամբողջ մի հարյուրամյակ անց` Լյուդովիկոս Սուրբի ու իրեն հաջորդողների օրոք:
Հին գերմանական իրավունքում, երբ հողի նկատմամբ մասնավոր սեփականությունը բավականաչափ սահմանափակ էր, սեփականության վերաբերյալ վեճերը տեղի էին ունենում գլխավորապես ցեղերի, գյուղերի, եկեղեցական հիմնարկությունների և այլնի մասին, և դիտարկվում էին իբրև մասնավոր անձանց հավակնություններից տարբերվող մի բան: Մյուս կողմից, փոխառությունն ու տիրապետությունը սահմանափակող իրավունքն արագ աճում էր և հիմնվում տվյալ հողատարածքի նկատմամբ աշխատանքի կիրառման վրա: Եթե մարդուն թույլ են տվել բնակվել հողատարածքում և մշակել այն մեկ տարվա ու մեկ օրվա ընթացքում, ապա նա իրավունք ունի փնտրելու սեփական աշխատանքի ու սեփականության դատական պաշտպանությունը: Այդպիսին է մեկ տարվա և մեկ օրվա հնության վրա հիմնված յուրահատուկ գերմանական «սեփականության» սկիզբը: Այն բխում էր հողատարածքի իրական, թեպետ և կարճաժամկետ մշակումից, որի նկատմամբ այս ժամանակով հավակնություններն այլ անձանց կողմից են ներկայացվել:
Ինչ վերաբերում է ընտանեկան իրավունքին, ապա այստեղ հռոմեական հասկացությունների ազդեցությունն այնքան ուժեղ չէր, քանի որ որոշ հռոմեական նորմեր հնացած էին:
Թեպետ հռոմեական քաղաքացիական իրավունքը չմտավ անգլիական (common law) ընդհանուր իրավունքի մեջ որպես դատարանների կողմից ճանաչված ու անցկացված բաղկացուցիչ մաս, այն այնուամենայնիվ հսկայական ազդեցություն գործեց XII և XIII դդ. ճգնաժամային դարաշրջանում իրավաբանական ուսմունքների զարգացման վրա: Իրականում, Վիկարիոսի սկսած հռոմեական իրավունքը, մի ժամանակ, թվում էր, թե պետք է կլանի գիտելիքի բոլոր մնացած ճյուղերը. Օքսֆորդում XII հարյուրամյակի վերջում չկար ավելի հեղինակավոր ֆակուլտետ, քան իրավաբանականը: Այդ շարժումը, սակայն, որոշ չափով կասեցված էր հակառակ ուղղությամբ գործող հզոր սոցիալական ազդեցություններով: Եկեղեցին պարզորեն տեսավ, որ իրավունքի ոլորտում աշխարհիկ կրթության տարածումը սպառնում է նրա տիրակալությանը, կանոնիկ իրավունքն ավելի կտրուկ է սահմանազատվում քաղաքացիական իրավաբանությունից և սկսում է հակազդել այդ վերջինին` իրավաբանական գլխավորությանը ձգտելու գործում:
Գերմանիայում հռոմեական իրավունքի ազդեցությունը լիովին հատուկ բնույթ է կրում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ գերմանական ծագում ունեցող, գերմաներեն խոսող բնակչություն ունեցող երկրում չէր կարող բավականաչափ տարածք լինել հռոմեական ուսմունքի համար: Սակայն էլ ավելի ուշ, քան Ֆրանսիայում կամ Անգլիայում, այն է` XV դարի ընթացքում, Գերմանիայի իրավական կյանքն ուղղված էր լիովին նոր ճանապարհին` հռոմեական իրավունքի լայնատարած ընկալման շնորհիվ:
Միջնադարի վերջում գերմանական իրավունքը` իբրև մի միասնություն, գոյություն չի ունեցել: Այն տրոհված էր անթիվ տեղական սովորույթների, որոնք, իրենց տեղական բնույթի պատճառով, չէին կարող ընդգրկել քաղաքական շրջանառության ավելի ընդարձակ պահանջները:
Մեկ այլ դժվարություն առաջացավ տարբեր դատարանների կազմից և այն եղանակից, որով նրանցում արտահայտվում էր այդ իրավունքը:
Ընդհանուր ինչպիսի՞ եզրակացություն կարելի է անել պատմական այս բարդ գործընթացից: Ըստ երևույթին, տոների ու ռիթմի ողջ բազմազանության հետ մեկտեղ, դրա ընթացքում կարելի է նշել երկու կամ երեք հիմնական երանգների մշտական հանդիպումը: Պարզ է, առաջինը, որ հռոմեական իրավունքի ընդունումը մեծապես կախված էր քաղաքական պատճառներից: Հռոմեական իրավական համակարգը ենթարկված էր անհատներին ու դասակարգերին տիրող և ավատականությանը բնորոշ մասնավոր ու հասարակական շահերի շփոթումից ազատ պետության գաղափարին: Հռոմեական իրավունքի ընկալումը չէր կարող չգրավել իր կողմի պետականության բոլոր առաջնորդներին` իշխանասեր կայսրերի, փառասեր տեղական իշխանների, բարեփոխիչների ու անգամ իրավունքի ու կարգուկանոնի եկեղեցական կրիչների համակրանքը: Ձևավորելով բարձր զարգացում ստացած սոցիալական կյանքի դարաշրջանում` հռոմեական իրավունքը շատ առումներով բավարարում էր տնտեսական զարգացման պահանջները: Թեպետ պատմությունը երբեք չի կրկնվում ու XIV դարի Եվրոպայում արդյունաբերության ու առևտրի պայմանները մեծապես տարբերվում էին Հռոմեական կայսրության տնտեսական կարգից, այնուամենայնիվ, հռոմեական իրավաբանական երկերում կուտակվել են առևտրային և այլ գործարքների համար իրավաբանական շրջանակների կառուցման գծով ընդարձակ փորձի արդյունքները: Միջնադարի ավարտին առաջադեմ դասակարգերը շտապեցին օգտվել այս արժեքից, ու դրա ազդեցությունը հատկապես անդրադարձավ պարտավորման իրավունքի վրա: Վերջապես, զուտ իրավաբանության տեսակետից հռոմեական իրավունքի գիտական արժեքը չի կարող կասկածի ենթարկվել: Այն իր մասին հայտնում է ամեն անգամ, երբ առաջանում է իրավաբանական եզրերի տեսական մշակումը: Հենց որ ընդհանուր իրավունքի մշակումը դարձավ սոցիալական անհրաժեշտություն, հռոմեական իրավական համակարգն իրական ուժ դարձավ ոչ միայն դպրոցներում, այլև դատարաններում: Միջնադարում հռոմեական իրավունքի պատմությունը վկայում է թաքնված հզորության և փաստերի փոփոխվող իրավիճակում գաղափարների կազմակերպող ուժի մասին:
Աննա ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԱՅԱ