Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի դեպքերը

    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Հուլայի դեպքերը

    27.05.2012| 23:29
    ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է փաստաթուղթ, որով դատապարտել է սիրիական Հուլա քաղաքում տանկերի և հրետանու օգտագործումը, ինչի հետևանքով ավելի քան 108 մարդ զոհվել է, այդ թվում՝ 34 երեխա։
  • Հունիսի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղարը կժամանի Հայաստան

    Հունիսի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղարը կժամանի Հայաստան

    27.05.2012| 02:54
    ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հունիսի 4-7-ը կայցելի Թուրքիա և կովկասյան հանրապետություններ՝ քննակելու տարածաշրջանային անվտանգությանը, ժողովրդավարությանը, տնտեսական զարգացմանն ու ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր։ Այդ մասին հաղորդում է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
  • Սաակաշվիլին մեղադրել է ՌԴ-ին Վրաստանի կառավարության տապալումը ծրագրելու մեջ

    Սաակաշվիլին մեղադրել է ՌԴ-ին Վրաստանի կառավարության տապալումը ծրագրելու մեջ

    27.05.2012| 02:48
    Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի համար խիստ կարևոր է 2012թ. հոկտեմբերին անցկացնել արդար և ժողովրդավարական ընտրություններ։ Այդ մասին նա նշել է մայիսի 26-ին՝ ելույթ ունենալով Վրաստանի խորհրդարանի տոնական բաց նիստում, որն անցկացվել է Քութաիսիում՝ օրենսդիր իշխանության նոր կառուցվող շենքում։
  • Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի հետ համագործակցության փաստաթուղթը

    Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել ԱՄՆ-ի հետ համագործակցության փաստաթուղթը

    26.05.2012| 02:42
    Աֆղանստանի խորհրդարանը հավանության է արժանացրել 2014 թվականից հետո ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագրին, որը մայիսի 2-ին ստորագրել էին երկու երկրների նախագահները։
  • Մեդվեդևն ընտրվեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ

    Մեդվեդևն ընտրվեց «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ

    26.05.2012| 02:31
    «Միացյալ Ռուսաստան» կուսակցության 13-րդ համագումարն այսօր կուսակցության նախագահ է ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նշենք, որ Մեդվեդևը կուսակցությանն անդամագրվել է մայիսի 22-ին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով կուսակցությունը ղեկավարել է 2008-2012թթ., համագումարի ընթացքում վայր է դրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահի լիազորությունները և նախագահի պաշտոնում առաջադրել Մեդվեդևի թեկնածությունը։
  • Պուտինը կոչ է արել  «Միացյալ Ռուսաստանի» նախագահ ընտրել Մեդվեդևին

    Պուտինը կոչ է արել «Միացյալ Ռուսաստանի» նախագահ ընտրել Մեդվեդևին

    26.05.2012| 01:57
    Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ով 2008 թվականից գլխավորում է «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը, այսօր կուսակցության համագումարի պատվիրակներին առաջարկել է քաղաքական ուժի նոր ղեկավար ընտրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ Նա ներկաներին հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահն արտահայտում է ամբողջ հանրության շահերը` անկախ ընտրողների քաղաքական հայացքներից։ Ըստ նրա` երկրի ղեկավարը պետք է լինի անկուսակցական։
  • Անհրաժեշտ է նոր որակի  անդրատլանտյան դաշինք

    Անհրաժեշտ է նոր որակի անդրատլանտյան դաշինք

    21.05.2012| 12:56
    ՆԱՏՕ-ի համակարգային խոր ճգնաժամը կապված է եվրոպական քաղաքական «բևեռի» ձևավորման և Եվրոպայի առաջատար պետությունների ու առհասարակ Եվրոպական ընկերակցության ձգտման հետ` ավելի մեծ ինքնուրույնություն ունենալու համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվրոպական պետությունները ստեղծել են արագ արձագանքման եվրոպական կորպուս, որը կոչված է ժամանակի ընթացքում դառնալու ատլանտյան դաշնախմբի այլընտրանք։ ԱՄՆ-ը զգալի ջանքեր է գործադրում անդրատլանտյան հարաբերությունների վերածնության ու խորացման ուղղությամբ, ինչին զգալիորեն նպաստում են անվտանգության հետ կապված միջազգային և տարածաշրջանային շատ խնդիրներ։
  • Երկար լեզվի  պատճառով միշտ էլ գլուխն է տուժում

    Երկար լեզվի պատճառով միշտ էլ գլուխն է տուժում

    21.05.2012| 12:39
    Հրեաների համար ազգային կարգախոս դարձած ասացվածքը` «Եթե ուժով չի ստացվում, կստացվի ավելի մեծ ուժով», սկսել է «ճաքեր» տալ։ Համենայն դեպս, այն ամենի առնչությամբ, ինչ վերաբերում է թուրք-իսրայելական կապերին։ Ահա վերջերս էլ Անկարան հերթական դեմարշն արեց, որն առանձնապես տհաճ էր Երուսաղեմի համար, քանի որ վերաբերում էր անվտանգության ոլորտին։ Պարզվում է, Իսրայելը չի կարող մասնակցել Չիկագոյում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, քանի որ նրա հրավերը «շրջափակել է» Թուրքիան։
  • Ճիշտը գնալն էր, խելամիտը` չգնալը

    Ճիշտը գնալն էր, խելամիտը` չգնալը

    21.05.2012| 11:13
    Շախմատային այս օրերի տախտակը կառուցված էր Չիկագոյի «վրա»: Բոլորը «հաշվում» էին` կմասնակցի՞ Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, թե՞ ոչ: Մանավանդ որ ՀՀԿ-ի ԳՄ նիստում արդեն իսկ ասել էր` ԱՄՆ կգնամ-կգամ, կոալիցիայի հարցը վերջնական կլուծենք: Նաև` Չիկագո մեկնողներին նախագահականի «պրոտոկոլը» նախօրեին արդեն իսկ զգուշացրել էր` ժամը երեքին լինել օդանավակայանում, չուշանալ: Սակայն նույն օրը երեկոյան, երբ Էջմիածնում ՀՀԿ «գեներալիտետը» հերթական միջոցառումն էր կազմակերպել, որին ներկա էր նաև Սերժ Սարգսյանը, արդեն իսկ պարզ էր` չի գնալու:
  • Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

    Երևանում տեղի կունենա ՍՏՀԽ վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը

    21.05.2012| 03:09
    Մայիսի 22-24-ը Երևանում տեղի կունենա Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը, որի աշխատանքներին կմասնակցի 10 երկրի շուրջ 70 պատվիրակ: Նշենք, որ Խորհրդարանական վեհաժողովը կազմված է ՍԾՏՀ 12 անդամ երկրները ներկայացնող 76 պատգամավորից: Նստաշրջանի առաջին օրը կգումարվեն Բյուրոյի ու Մշտական հանձնաժողովի, հաջորդ երկու օրերին` Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերը: