Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Կլինի՞ ամերիկյան դիմադրություն Նեթանյահուին

Կլինի՞ ամերիկյան դիմադրություն Նեթանյահուին
04.08.2024 | 10:02

Axios-ը հաղորդում է, որ Բայդեն- Նեթանյահու հեռախոսազրույցը լարված է անցել. ԱՄՆ նախագահը քննադատել է Իսրայելի վարչապետին՝ իրավիճակն էսկալացնելու համար:

Առիթ ունեցել եմ նկատելու, որ անցած հոկտեմբերից Նեթանյահուի հիմնական նպատակն է դարձել մերձավորարևելյան մեծ պատերազմի հրահրումը՝ Իրանի և ԱՄՆ մասնակցությամբ:

Բարեբախտաբար, Վաշինգտոնում դիմադրություն կա Նեթանյահուի պլանների հանդեպ:

Կարծում եմ՝ Թեհրանում ևս խիստ հաշվենկատ և զգույշ քաղաքականություն են վարելու՝ Նեթանյահուի ծուղակում չհայտնվելու համար:

Իհարկե, Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունը մեծ հարված է հասցրել Իրանի հեղինակությանը, սակայն մեծ պատերազմի մեջ ներգրավումը չի բխում այդ երկրի շահերից:

Ենթադրելի է, որ Իրանի կանխատեսվող հարվածն Իսրայելին ավելի շատ խորհրդանշական, քան էսկալացիոն բնույթ կկրի:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 2486

Մեկնաբանություններ