Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Եգիպտոսում նոր բախումներ են հասունանում

Եգիպտոսում նոր բախումներ են հասունանում
17.06.2012 | 01:33

Եգիպտոսի խոշորագույն քաղաքական շարժման՝ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները քննադատել են խորհրդարանը լուծարելու մասին երկրի զինվորական իշխանության որոշումը և այն անվանել անօրինական։ Շարժման ներկայացուցիչները կարծում են, որ սահմանադրությունը զինվորական խորհրդին նման իրավունք չի վերապահում։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Եգիպտոսի Գերագույն դատարանը կոչ էր արել լուծարել խորհրդարանը՝ պատգամավորների մեկ երրորդի ընտրությունը ճանաչելով հակասահմանադրական։ «Մուսուլման եղբայրները», որոնք առավելագույն ձայներ էին ստացել ընտրությունների արդյունքում, զինվորականներին մեղադրել են, որ վերջիններս չեն ցանկանում իրականացնել իրենց խոստումը և իշխանությունը փոխանցել քաղաքացիական անձանց։
Նշենք, որ հունիսի 17-ին Եգիպտոսում ավարտվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Երկրի բարձրագույն պաշտոնի համար պայքարում են ՙՄուսուլման եղբայրների՚ ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին և Հոսնի Մուբարակի իշխանության տարիներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ահմեդ Շաֆիկը։

Դիտվել է՝ 2869

Մեկնաբանություններ