ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

ԱՄՆ նախագահներն ընտրվում են հայերի քվեների շնորհիվ

ԱՄՆ նախագահներն ընտրվում են հայերի քվեների շնորհիվ
03.11.2024 | 14:32

Նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են լինելու:

Ո՞վ կընտրվի․կորոշեն ԱՄՆ հայ քաղաքացիները:

Սա բնավ երևակայություն կամ չափազանցություն չէ։

Ապացուցեմ։
Վերջին 50 տարիներին ԱՄՆ նախագահները, այդ թվում և գալիք նախագահները , ընտրվել և ընտրվելու են հարյուր-հազարավոր հայերի ձայների շնորհիվ:

Եթե որևէ մեկը կասկածում է, թող մտովին հանի հայերի տված քվեները, համեմատի հակառակորդ թեկնածուի ձայների հետ, և թվաբանական այդ պարզ գործողությունից հետո ընդհանուր հայտարարը պարզ կլինի:
Որպես օրինակ բերենք Օբամայի՝ սենատոր եղած ժամանակ իր երկրի քաղաքացի հայերին տված խոստումը, թե իբր եթե ինքն ընտրվի նախագահ, ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես կճանաչի հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ քաղաքացի հայերի մեծ մասն իր քվեն տվել էր Օբամայի օգտին, և Օբաման ԱՄՆ նախագահ է ընտրվում հենց հայերի ձայների շնորհիվ:

Նախագահ Օբաման, Թուրքիայի հետ քաղաքական և ռազմական նկատառումներից ելնելով, դրժում է իր երկրի քաղաքացի հայերին տված խոստումը և Ապրիլի 24-ի ամենամյա նախագահական ուղերձի ժամանակ Օսմանյան Թուրքիայում կատարված ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ չի որակում որպես Ցեղասպանություն:
Այսպիսով, Միացյալ Նահանգների վերջին ժամանակների նախագահներից մի քանիսը, թեև իրենց նախընտրական խոստումներում Հայոց Մեծ Եղեռնը որակել են որպես ցեղասպանություն և խոստացել են պաշտոնապես ճանաչել այն, բայց, հայերի ձայների շնորհիվ ընտրվելուց հետո, հրաժարվել են…
Հետաքրքիր է, թե այս նախընտրականի ժամանակ ի՞նչ խոստումներ են տալու թեկնածուները հայերին՝ Արցախի ազատագրու՞մ, թե՞․․․․

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ