Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը:
Դա նշանակում է, որ նոյեմբերի 1-ից Երևանում 100 դրամանոցների դեֆիցիտ է առաջանալու:
Սկզբից դեֆիցիտը հաղթահարելու համար Երևան «կժամանեն» Գյումրիի, Վանաձորի, Կապանի և, ընդհանրապես, ողջ Հայաստանի 100 դրամանոցները:
Դա էլ չի հերիքելու:
Տարերայնորեն գոյացած «սև» շուկայում 100 դրամանոցները կվաճառվեն 105 կամ 110 դրամով: Դրան զուգահեռ մարդիկ 100 դրամանոցին «փոխարինող» կգտնեն:
Օրինակ, ո՞վ ասաց, որ ռուսական 10 ռուբլի արժողությամբ մետաղադրամը փաստացի չի կարող «փոխարինել» հայկական 100 դրամանոցը:
Ընդ որում, ռուսական 10 ռուբլին ընդամենը 40 դրամ է:
Ի դեպ, սա միայն կանխատեսում է:
Հիշեցի 90-ականների սկիզբը, երբ 2 դոլարանոցը «սև» շուկայում 3-5 դոլարով էր վաճառվում:
Լավ էլ վաճառվում էր:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ