ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Մի՛ վախեցեք այդ ուրվականից

Մի՛ վախեցեք այդ ուրվականից
30.06.2024 | 11:55

Մի ուրվական է արդեն շրջում Իջևանում։

Գիշերները գալիս վախեցնում երեխաներին և կանանց։

Չարիքի,

ստի,

կեղծիքի,

դավաճանության,

հայրենադավության,

ծախվածության,

որկրամոլության,

սագագողության,

լափի,

նախանձի,

մաղձի,

քենի,

տգիտության,

սատանաության,

անսեռության,

մանիպուլյացիաի,

խաչագողության,

պոպուլիզմի,

և էլի հազար ու մի այսպիսի արատների մի ուրվական։

Մի՛ վախեցեք այդ ուրվականից։

Կարեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2919

Մեկնաբանություններ