«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՐևՈՐՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԿԱՐևՈՐՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»
23.12.2011 | 00:00

Ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական կյանքում տարին ծանրութեթև անելն ու արդյունքներն ի մի բերելը կարևոր պայման են բոլորի, այդ թվում` պաշտոնյաների համար։ Այս նկատառումով էլ զրուցեցինք ԱԺ պատգամավոր ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ, ով մինչ այդ նախընտրեց «Իրատես de facto»-ի միջոցով շնորհավորել բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը, հաջողությունից և առողջությունից բացի, տանիք ցանկացավ նրանց, ովքեր գլխին ծածկ չունեն, շատ երեխաներ` անկախ դժվարություններից։
- 2011-ը նման էր նախորդ տարիներին, քանի որ տարին ընտրական չէր, որքան էլ փորձում էին այն կարևորել որպես նախընտրական շրջան,- ասաց պատգամավորը։
-Եթե նախընտրական տարին սովորական ընթացք ուներ, ընտրական տարին` 2012-ը, ինչպիսի՞ն կլինի։ Ցնցումների հավանականություն կա՞։
-Սովորաբար մեր երկրում կտրուկ փոփոխություններ եթե լինում են, ապա դրանք նկատվում են նախագահական ընտրությունների ժամանակ, իսկ ԱԺ-ի ընտրություններն ավելի հանգիստ են անցնում։ Գուցե սա պայմանավորված է նրանով, որ մեր ժողովուրդն ավելի շատ կարևորում է նախագահական ընտրությունները, քանի որ մեր երկիրը նախագահական երկիր է։
-Իսկ քաղաքական լուրջ վերադասավորումներ կլինե՞ն։
-Եթե լինեն էլ, ապա աննշան։ Համոզված եմ, որ ՀՀԿ-ն կհավաքի ընտրողների քվեների գերակշիռ մասը և նորից իշխող դիրք կունենա ԱԺ-ում։ Մնացած ուժերը, որոնք այս պահին ներկայացված են խորհրդարանում, մոտավորապես նույն կերպ ներկայացված կլինեն ընտրություններից հետո։ Միայն կարծում եմ, որ «Ժառանգություն» կուսակցությունը դժվարություններ կարող է ունենալ, քանի որ որոշ տարածքներում նկատվում է, որ կուսակցությունն առանձնապես ուժեղ չէ։
-Տնտեսությունում ի՞նչ գործընթացներ են սպասվում։
-Առկա զարգացումները մեծապես պայմանավորված են միջազգային տնտեսական գործընթացներով։ Երբ ուսումնասիրում ենք միջազգային տնտեսությունում ուրվագծվող միտումները, ապա ստացվող ազդակները դրական չեն։ Սրան զուգահեռ պետք է նկատենք, որ Հայաստանի տնտեսությունը շատ մեծ չէ, բացի այդ, հիմնականում մեր տնտեսությունը սնվում է պետական, իրավաբանական, ֆիզիկական անձանց տրանսֆերտներով։ Այսինքն, միջազգային տնտեսական դաշտից ստացվող ազդակներն ազդեցություն կունենան ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա։ ՈՒզում եմ հուսալ, որ այս կանխատեսումները չեն համապատասխանի իրականությանը։
Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 874

Մեկնաբանություններ