«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՀՈՐՍ ԱՐև, ԸՏԵՆՑ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ»

«ՀՈՐՍ ԱՐև, ԸՏԵՆՑ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ»
12.04.2011 | 00:00

ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բիզնես-գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն։ Մի կողմից` ուկրաինացիները դժգոհում են իրենց օղին կեղծելու համար, մյուս կողմից` տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «սերիական» տուգանումները, օրերս էլ` նրան պատկանող «Փարվանա» ռեստորանում բռնկված հրդեհը։ Փորձեցինք հրդեհի հասցրած ֆինանսական վնասի չափերի մասին տեղեկանալ հենց ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՑ, որի հետ ճեպազրույցը ներկայացնում ենք բառացի։
-Հլը չգիտեմ, հաշվարկ պըտի անենք,- ասաց նա։
-Ինչո՞ւ են վերջին շրջանում Ձեր «հետևից ընկել»։
-Էդ անցած էտապ ա, ուրիշ հարց տվեք։ Պաժառի մասին չենք իմանում, ինչքան ենք տուժել դրանից` էլի չգիտենք։
-ՈՒկրաինական օղիները կեղծելո՞ւց էլ տեղյակ չեք։
-Ես ոչ մի բան չեմ կեղծում։
-Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք ոչնչից տեղյակ չեք։
-Լավ, որ տուժել եմ, մի բանով կարա՞ս ընձի օգնես։
-Այնքանով, որ Ձեր «տրտունջն» ի լուր աշխարհի կհայտնեմ։
-Է՜, դրանից ընձի ի՞նչ քյար։ Դրանից իմ օբյեկտը կսարքվի՞։ Ֆինանսապես կարա՞ս օգտակար ըլնես։
-ՈՒզում եք լրագրո՞ղը ֆինանսապես օգնի հայտնի օլիգարխին։ Հետո էլ ուզում եմ իմանալ` Ձեր դեմ «արշավ» չկա՞։
-Տո, չէ, ա՛յ ցավդ տանեմ։ Ո՞վ պըտի ընգնի իմ հետևից, չեն կարա։ Համ էլ` ես օլիգարխ չեմ։
-Ձեզ տուգանում են, «տուգանողին» էլ, ասում են` ծեծել եք։
-Հորս արև, ըտենց բան չի էղել, ես հավատացյալ մարդ եմ։
-Կարո՞ղ է` Եհովայի վկա եք։
-Չէ, հավատացյալ եմ, բազմազավակ հայր։
-Բա էն ի՜նչ ձևով էիք կրակը հանգցնում` «ծակ» խողովակը բռնած, այլայլված դեմքով... փողե՜ր էին այրվում։
-Ախր, էնդեղ ամեն ինչ իմ ձեռքով եմ սարքել, փողեր չեմ տվել, որ սարքեն։
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1209

Մեկնաբանություններ