30.08.2023|
21:11
Բարոյապես և քաղաքական առումով չեզոքացրե՛ք նրանց
Արցախում երեկ երեկոյան երկրի ներքին թշնամիների կողմից հերթական սադրիչ քայլն է կատարվել Արցախի Հանրապետությում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի նկատմամբ:
Հիմնականում Ասկերանի մի խումբ երիտասարդ բնակիչներ և սորոսական ստահակներ՝ իրենց անպատժելիության հարցում համոզված և այդ առումով ծայրաստիճան լկտիացած, հավանաբար ուղղորդվելով երկրի իշխանական որոշ շրջանակների կողմից, կանգնեցրել են Ակնայի կողմից եկող, դեպի Ստեփանակերտ ուղևորվող ռուսական խաղաղապահների ավտոմեքենան, զննության ենթարկել այն, այնուհետև փաստաթղթեր պահանջել խաղաղապահ զորակազմի զինծառայողներից, անշուշտ, չունենալով նշված գործողություններից որևէ մեկի իրավունքը: