-
23.08.2023|
20:24
Գեներալներն իսկական չէին, դոկտորներն իսկական չեն:
Ընտրություններն իսկական չէին:
-
23.08.2023|
20:23
Չկա՛ Ռուսաստան-ԱՄՆ հակամարտություն:
Երկուսի արտաքին քաղաքականության հիմքը քիսինջերյան դպրոցն է:
Ե՛վ Լավրովը, և՛ Սալիվանը Քիսինջերի լավագույն սաներն են:
-
23.08.2023|
13:18
Ձեր քաղաքական վերլուծություն-հաշվարկներն անելիս՝ որպես հիմք ընդունեք, որ Հայաստանում իշխանությունը դավաճանական է, հակահայկական, և կտեսնեք, թե ինչքան հեշտ կստանաք բազմաթիվ հարցերի պատասխանը:
-
23.08.2023|
10:13
Մաքրության մեծ պահանջ ու կարոտ կա. մեր երկրի, մեր ժողովրդի, մեր միջավայրի մաքրության:
-
23.08.2023|
08:39
«Անկախության պատմությունը» գրքում ես հատուկ նշել եմ, որ մեր պետությունը քանդելու գործում ակտիվ մասնակցություն են ունեցել լրագրողները։
-
23.08.2023|
08:01
Հեչ փորձե՞լ եք հարբեցողի (ալկոհոլիկ) ձեռքից խմիչքը վերցնել կամ թմրամոլի ձեռքից թմրանյութը վերցնել, փորձել կանխել կործանումը, փորձել թեկուզ փրկել անհույս կործանվածին, փորձե՞լ եք, տեսե՞լ եք ինչ ագրեսիվ են դառնում, նույնիսկ պատրաստ են ձեզ սպանել այդ պահին, նվազագույնը՝ սպանել:
-
23.08.2023|
07:34
Ոչինչ չի փոխվել 2018-ից ի վեր:
-
21.08.2023|
17:27
Աչքերս լու՜յս, ժողովու՛րդ:
Վերջապե՜ս…
Վեստ Քոստից ռեփ աշխարհի գերաստղ Սնուփ Դոգը (Սնուփ շնիկը) ժամանելու է Հայաստան:
-
21.08.2023|
13:50
Ես էլ էի առաջ երկար-բարակ գրում, շատ լուրջ-լուրջ, հետո տեսա, որ հիմա ընթերցողը ավելի շատ «ֆաստֆուդ» է սիրում՝ «ռեստորանային ճոխ ընթրիքների համար» ժամանակ չունի։
-
21.08.2023|
13:11
Ես և Մեհենդակ ընկերս լսել ենք, որ Չարենցի նոր ժողովածուն՝ «Գիրք ճանապարհի» խորագրով, «Աքիլե՞ս, թե Պյերո» պոեմի պատճառով խոտանվել է և տպագիր օրինակները հիմա թափված են տպարանի բակում: