Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
09.09.2011 | 00:00

...թե ԱԺ նախագահն ուժեղ եռուզեռի, տրանզիտի մեջ է. մեկ Մոսկվա, մեկ` եսիմ ուր: Ասում են` աշունն արդեն եկել է, պիտի վարչապետ դառնա. փորձում է հասկանալ` որտեղի՞ց վերջապես, պետք է բերի վարչապետ դառնալու «դաբրոն»: Առաջիկայում նա բոլորի փոխարեն պատրաստվում է մեկնել Բեռն` ալամ աշխարհի միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու: Իրեն ցույց կտա, ուրիշներին կտեսնի:
Բանն այն է, սակայն, որ Հայաստանը միջխորհրդարանական այդ վեհաժողովում ղեկավարում է ԵվրԱզէսի հանձնաժողովը, որի նիստն ապրիլ ամսին տեղի չի ունեցել, քանի որ Հայաստանից մարդ չի գնացել` էդ գործը Պանամայում գլուխ բերելու, որովհետև Հովհաննես Ա-ն որոշել է ԱԺ փողերը խնայել, գործուղման ուղարկել բացարձակապես իրեն հարազատ ու սիրելի պերսոնների:
Իսկ թե այս անգամ այդ հանձնաժողովի նիստ տեղի կունենա, թե ոչ, առայժմ հայտնի չէ, հայտնի է միայն, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները չեն մեկնելու` «խնայվելու» են։
Չնայած` չարժե ԵվրԱզէսի նման մանրուքի վրա գլուխ ցավեցնել. կարևորը, որ Հովհաննեսը մեկնելու է, ու ալամ աշխարհի միջխորհրդարանականները պատիվ կունենան այդ օրը նրա հետ նույն օդը շնչելու։

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ