Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Ո՞վ է հավատում էդ թվերին»

«Ո՞վ է հավատում էդ թվերին»
27.04.2012 | 00:00

«ԿՈՄԿՈՒՍՈՒՄ ՈՉ ՄԻ ԽԼՐՏՈՑ ՉԿԱ»

ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍՅԱՆ

(ՀԿԿ առաջին քարտուղար)

-Վերջերս Ձեր ասուլիսի ժամանակ միջադեպ եղավ: Փաստորեն, ՀԿԿ-ում ներկուսակցական խլրտումնե՞ր կան:

-Կոմկուսում ոչ մի խլրտոց չկա: Մենք այն կուսակցությունն էինք, որի ցուցակի կազմումը շատ հարթ ընթացավ: Ինչ վերաբերում է այդ անձնավորությանը, նա միրաժով տառապող մարդ է, արդեն պատկերացնում է, որ ԱԺ պատգամավոր է: Առողջական լուրջ խնդիրներ ունի:

-Քարոզարշավի ընթացքում կոմկուսն իր համար ի՞նչ է առանձնացրել:

-Մեր քարոզարշավն ընթանում է համեստության շրջանակում, ժողովրդի մակարդակին հարիր: Ոչ թե գնում ենք շարասյուներով, դհոլ-զուռնայով, անսամբլներով, վերջում էլ` պարում: Գնում են, ինչ ասես խոստանում, բայց հաստատ համոզված ենք` մայիսի 7-ից հետո ոչինչ էլ չեն անելու:

-Այսօր կոմկուսին տրվող վիճակագրական տոկոսները բավականին ցածր են: Սա Ձեզ չի՞ մտահոգում:

-Այդ բոլոր հարցումները պատվիրված են՝ հօգուտ մի քանի կուսակցությունների: Այդ սոցհարցումներին չեմ հավատացել ու չեմ հավատում: Դրանց ճշմարտացիությունը կերևա մայիսի 6-ին:

-Եթե չհաղթահարեք 5 տոկոսի շեմը, ինչպիսի՞ք են լինելու հետագա գործողությունները: Հնարավո՞ր է այլ ուժերի հետ համագործակցություն:

-Մենք հանդես կգանք լուրջ հայտարարությամբ, գնահատականներով: Նայած թե որ ուժի հետ կլինի համագործակցությունը: Եթե մոտ լինեն մեր գաղափարախոսությունները, հնարավոր է:

-Ո՞Ւմ քարոզարշավն եք հավասարակշռված գնահատում:

-ՀԿԿ-ինը:

-ՈՒրի՞շ:

-Մյուսներին չեմ ցանկանում գնահատական տալ: Կարծում եմ՝ բոլոր քարոզարշավները պիտի համապատասխանեն ժողովրդի այսօրվա վիճակին:

«ՄԵԶ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ»

ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ

(«Միավորված հայեր» կուսակցության նախագահ)

-Սոցհարցումների ժամանակ ձեր կուսակցության նույնիսկ անունը չի հիշատակվում: Չե՞ք մտահոգվում:

-Նայած ով է այդ տոկոսները պատվիրում: Մեզ տոկոսները չեն հետաքրքրում: Հիմա, եթե ես պատվիրեմ հարցումներ, մերն ամենամեծը կլինի:

-ՈՒզում եք ասել, որում տոկոսները բարձր են, պատվիրատուները նրա՞նք են:

-Իհարկե: Հետո էլ Դուք համոզվա՞ծ եք, որ ասում են` ձայնը տալու են ՀՀԿ-ին կամ ԲՀԿ-ին, իրականում այդպես էլ անելու են: Եթե իրենք աշխատում են իշխանական համակարգում, կարո՞ղ են այլ պատասխան տալ: Մենք վստահ ենք, որ 5 տոկոսը հաղթահարելու ենք:

-Վստահությունը ի՞նչ հիմքեր ունի:

-Ժողովրդի հետ շփումը:

-Եթե դեմ եք «փողոցային» հանդիպումներին, ինչպե՞ս եք պատկերացնում ժողովրդի հետ շփումը:

-Կարծում ենք՝ այսօր գյուղացիներին աշխատանքից կտրելն աննպատակահարմար է: Բայց դահլիճային հանդիպումներ լինում են:

-Այսօր ընդդիմության թևերի միջև «գրոհ-ցեխարձակումներ» կան: Դուք այդ ամենից հեռո՞ւ եք:

-Դա սև PR է, ու մենք դրան չենք մասնակցում: Համոզված ենք՝ դա լավ բանի չի բերի, պիտի թույլ տալ, որ ժողովուրդը կողմնորոշվի:

-Այս քարոզարշավից ի՞նչ կառանձնացնեք:

-Վախի մթնոլորտ ու, հատկապես մարզերում, նյութական արժեքը գերադասվում է գաղափարախոսությունից:

Ճեպազրույցները՝

Ռուզան

ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ