«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵԶՆԻՑ Ի՞ՆՉ ԲԻԶՆԵՍՄԵՆ»

«ՄԵԶՆԻՑ Ի՞ՆՉ ԲԻԶՆԵՍՄԵՆ»
20.09.2011 | 00:00

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԴԸ ԳՈ՞ԼՆ Է ԴԱՐՁԵԼ»
ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Անդրադառնալով ԱԺ-ի օրինակարգության խնդրին` Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, թե 2007-ից ի վեր ընդունված բոլոր օրենքներն անվավեր են, ու դրանք չեղյալ պետք է հայտարարարել, քանի որ ոչ մի օրենք առանց Սահմանադրությունը խախտած պատգամավորի չի ընդունվել: Ի դեպ, ըստ կոնգրեսի, նման պատգամավոր եք համարվում նաև Դուք:
-Օրինակ, ո՞ր օրենքն անվավեր պիտի ճանաչել:
-Բոլորը:
-Ես… տեղյակ չեմ իրանցից: Հետո ո՞ր մի պատգամավորն ա օրինախախտ, որ չի մասնակցել, բայց քվեարկել ա:
-Խոսքը չմասնակցության մասին չէ, այլ կոնգրեսի հրապարակած ոչ լեգիտիմ պատգամավորների ցուցակի, որտեղ նաև Ձեր անունը կա:
-Էդ իրանց ասելով չի, դրա համար օրենք կա: Թող նախ հիմնավորեն իրենց ասածը: Ո՞վ ա բիզնեսով զբաղվում: Մարդը սեփականատեր ա, ինչ-որ սեփականություններ ունի, ի՞նչ բիզնեսով զբաղվել: Իրանք դիվիդենդներ ունեն իրենց բիզնեսից ու վերջ, էլ ի՞նչ բիզնես:
-Փաստորեն, խորհրդարանում ոչ մեկը բիզնես չունի՞, ուղղակի «դիվիդենդնե՞ր է ստանում»:
-Խնդիրն ինչո՞ւմ ա. բիզնեսով զբաղվում է նա, ով որ հաստիքով այդ գործունեությունից աշխատավարձ է ստանում: Եթե աշխատավարձ չի ստանում, միայն սեփականության դիվիդենդներն է ստանում, ինքը ի՞նչ բիզնեսմեն:
-Բայց սեփականությունից շահույթ չե՞ք ստանում, փաստաթղթեր չե՞ք ստորագրում:
-Սեփականատերն ի՞նչ պիտի ստորագրի: Եթե աշխատավարձ չի ստանում, նա ո՞նց կարա աշխատի հա՛մ ստեղ, հա՛մ ընդեղ: Ինքը մենակ ստեղ ա աշխատավարձ ստանում:
-Ամեն դեպքում, այդպիսի տեսակետ հայտնել է ընդդիմության առաջնորդը, ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
-Ընդդիմության առաջնորդն ո՞վ ա: Մի յոթ հատ ընդդիմություն կա: Ո՞ր մեկի հետ եք:
-ՀԱԿ-ի` ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի:
-Տեր-Պետրոսյանը թող հլը իր էն սկզբների մասին մտածի, որ եկավ, գնաց: Հիմա նորից հե՞տ ա ուզում գալ:
-ՈՒզում է:
-Էդ իր ուզելով չի: Աշխարհում էդպիսի բան չկա: Կարող ա՞ դը Գոլն է դարձել:
-Ինչո՞ւ չեք ուզում, որ վերադառնա:
-Ո՞Ւր վերադառնա:
-Իշխանության:
-Ժողովուրդը պիտի դա որոշի, իսկ ես դեմ եմ: Եթե կառավարության հետ խնդիրներ ունեն, թող գնան իրենց խնդիրները պարզեն:
-Իրենք խնդիր ունեն բոլոր իշխանական թևերի հետ, այդ թվում նաև` ԱԺ-ի: Դրա համար էլ արտահերթ ընտրություններ են պահանջում:
-Խի, իրանց ուզելով ա՞: Իրենք ո՞վ են «վաբշե»: Ժողովրդի մասին էլ նախ թող իրենց իշխանության տարիներին մտածեին:
-Ձեր կարծիքով` վերադարձի ոչ մի հնարավորություն չունե՞ն:
-Եթե ժողովուրդը կընտրի, թող վերադառնան:
-ՀԱԿ-ն ասում է՝ ընտրությունները կեղծվել են, այլապես իրենք ընտրվել էին:
-Ա՛յ, էդ մեկից տեղյակ չեմ:

«ԽՈ ԱՍԵԼՈՎ ՉԻ՞»
ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Փաստորեն, որոշել եք նորից առաջադրվել: Որտեղի՞ց Ձեզ այդ վստահությունը, որ այս անգամ էլ կընտրվեք:
-Որովհետև տարածաշրջանում շատ աշխատանքներ կան անելու:
-Այս հինգ տարիների ընթացքում ի՞նչ եք արել:
-Չի էրևո՞ւմ:
-«Էրևալը» պիտի Ձեր ընտրողներն ասեն:
-«Կստատի», Ձեր թերթը էդ մասին «զապրոս» արել է:
-Շփոթվում եք, մենք հարցումներ չենք անցկացրել Գավառում: Լավ, աշնանային նստաշրջանին Ձեր ակտիվ մասնակցությունը բավականին խոստումնալից է: Որոշել եք այս նստաշրջանին մշտապես ներկա՞ լինել, զբաղվել օրենսդրական գործունեությա՞մբ:
-Գործերը ցույց կտա: Խո ասելով չի՞:
-Ինչպե՞ս թե գործերը ցույց կտան, սա է Ձեր հիմնական գործը:
-Այո, այո, ակտիվ աշխատանքներ կատարելը, նաև էստեղ:

«ԵՍ ՈՉ ՄԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԵՄ ԱՐԵԼ»
ԱԼԵՔՍԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
-Նորից առաջադրվելո՞ւ եք:
-Դեռ բավականին ժամանակ կա որոշում կայացնելու համար:
-ՀԱԿ-ի ցուցակով Դուք «ոչ լեգիտիմ» պատգամավոր եք համարվում: Սա ինչ-որ առումով չի՞ կաշկանդում Ձեզ:
-Ես չունեմ բիզնես: Նրանք գրել էին «սեփականատեր»: Իրենք էլ, չէ՞, ինչ-որ բանի սեփականատեր են, տուն կունենան, չէ՞: Սեփականատերն ի՞նչ կապ ունի օրենքի խախտման հետ: Ես ո՛չ տնօրեն եմ, ո՛չ աշխատավարձ եմ ստանում, ո՛չ բիզնեսային գործունեությամբ եմ զբաղվում: Ի վերջո, մարդն իրավունք ունի այս երկրում սեփականություն ունենալու: Ստացվում է՝ ով սեփականություն ունի` օրե՞նք է խախտում: Հայաստանում 3 մլն մարդ, այդ թվում` դա գրողները, սեփականություն ունի: Ես ոչ մի խախտում չեմ արել:
-Ասել է՝ չե՞ք ընդունում նման ցուցակը:
-Այն, ինչ գրած է այնտեղ, ընդունում եմ, բայց չեմ ընդունում, որ օրենք եմ խախտել, որովհետև տնտեսական գործունեությամբ չեմ զբաղվում:
-Այդուամենայնիվ, խոսակցություններ կան, որ գործարարների մուտքը հաջորդ խորհրդարան կկասեցվի: Ճի՞շտ մոտեցում է:
-Կարծում եմ՝ աշխարհում չկա մի պետության խորհրդարան, որտեղ գործարար պատգամավորներ չլինեն:
-Գործարարների ներկայությունը ինչքանո՞վ է նպաստում օրինաստեղծ գործունեությանը:
-Տնտեսական օրենքներն ԱԺ-ում ո՞վ պիտի գրի՝ մանկավա՞րժը, բժի՞շկը: Խորհրդարանում պիտի լինեն և՛ բժիշկ, և՛ մանկավարժ, և՛ գործարար, և՛ ժուռնալիստ: Ձեր շահերը, բացի ժուռնալիստից, ո՞վ կարող է լավ պաշտպանել:
-Փաստորեն, գործարարներն այստեղ են իրենց շահերը պաշտպանելո՞ւ համար:
-Չկա մի երկիր, որտեղ տնտեսական բնագավառում լավ ինֆորմացված մարդը կամ սեփականատերը չլինի Ազգային ժողովում:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ