Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԽՆԴՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀԵՏևԵԼ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՆ»

«ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆՈՒՄ ԵՆ, ԵՐԲ ԽՆԴՐՈՒՄ ԿԱՄ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀԵՏևԵԼ ՃՈՊԱՆՈՒՂՈՒՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՆՈՆԻՆ»
25.10.2011 | 00:00

Աշխարհի ամենաերկար, ուղևորատար, հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին մեկ տարեկան է:
Հոկտեմբերի 16-ին լրագրողների խումբն ուղևորվեց Տաթև` տեսնելու, գնահատելու հնամյա սրբավայրին զարմանալիորեն ներդաշնակվող, իր տեղն ու դերը հաստատած մեկամյա ճոպանուղին:
«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն ՏԻԳՐԱՆ ՂԱԶԱՐՅԱՆԸ տեղեկացրեց, որ ճոպանուղին հանրային գործարկումից` 2010-ի հոկտեմբերի 23-ից մինչ օրս սպասարկել է մոտ 70 000 ուղևորի: Մեկ տարում իրականացվել են ճոպանուղու երկու կայանների հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ, տեղադրվել են տեղեկատվական եռալեզու ուղեցույց-վահանակներ, ավելի քան 50 նստարան և աղբաման` տարածքը դարձնելով ավելի հարմարավետ այցելուների և ուղևորների համար: «ՏաԹևեր»-ի «Հալիձոր» կայանի հարակից տարածքում կառուցվել և շահագործման համար պատրաստ է սպասասրահ - սրճարանը:
Հարկ է նշել, որ էկզոտիկ այդ փոխադրամիջոցի շնորհիվ տեղի մոտ 55 բնակիչ ապահովվել է աշխատանքով: Հարակից գյուղերի բնակիչները ճոպանուղուց օրը մեկ անգամ օգտվում են անվճար: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին նաև զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է։
Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, Հալիձոր-Տաթև ճանապարհը հնարավոր է անցնել 11 րոպեում: Վագոնի առավելագույն արագությունը մոտ 40 կմ/ժամ է: Տնօրենի խոսքով` դա բարձր արագություն չէ և կարող է հետաքրքիր զգացողություններ առաջացնել, բայց ոչ վատ: Միջազգային փորձագետներն իրենց հերթին փաստում են` ճոպաններն անվտանգ են և համապատասխանում են անվտանգության եվրոպական չափանիշներին: Ասում են նաև, որ ճոպանուղին աշխարհի ամենաանվտանգ տրանսպորտային միջոցներից մեկն է:
-Յուրաքանչյուր ամիս ճոպանուղու ուղևորների թիվն ավելանում է,- ասում է Տիգրան Ղազարյանը:- Ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը մեծ է հատկապես հանգստյան և տոն օրերին, երբ սպասարկում ենք օրական 700-800 ուղևորի:
-Չե՞ք կարծում, որ հետաքրքրությունը ժամանակի ընթացքում կարող է մարել, գուցե նորություննե՞ր են պետք:
-Հետաքրքրությունների բավարարման համար մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր: Մեր քաղաքականությունը հիմնականում ուղևորակենտրոն է, միտված է բավարարելու ուղևորների պահանջները:
-ՈՒնե՞ք մշտական այցելուներ, որոնց համար ճոպանուղին վերածվել է ազարտի:
-Մշտական այցելուների քանակը բավականին քիչ է։ Նրանք, ովքեր մի անգամ այցելում են, պատմում են իրենց ընկերներին, ուղեկցում այստեղ, ինչ-որ իմաստով դառնում են նաև ուղեկցող: ՈՒնենք այցելուներ, որոնց արդեն դեմքով ճանաչում ենք:
-Այսինքն, լրացուցիչ PR-ի կարիք չունեք:
-Յուրաքանչյուր կազմակերպություն, այդ թվում` «ՏաԹևեր» ճոպանուղին, ունի PR-ի կարիք, այլ հարց է, թե ինչ մոտեցումով է այն իրականացվում:
-Դժգոհություններ չե՞ն լինում:
-Դժգոհություններ լինում են, երբ խնդրում կամ պահանջում ենք հետևել ճոպանուղուց օգտվելու կանոններին:
-Ինչպես լրագրողների դեպքո՞ւմ էր այսօր:
-Բնականաբար, լրագրողները նույնպես մեր ուղևորներն են:
-Ինքներդ հաճա՞խ եք օգտվում ճոպանուղուց:
-Աշխատանքի բերումով` օրվա ընթացքում մեկ-երկու անգամ:
-Աշխարհի ամենաերկար ճոպանուղին նպաստում է Հայաստանի ճանաչելիությանը, բնականաբար, տեղի բնությունը, կենցաղը, հնագույն սրբավայրը նույնպես ճանաչելի են դառնում, գրավում զբոսաշրջիկների հետաքրքրությունը: Իսկ ավելին փորձո՞ւմ եք անել. օրինակ, շուտով լրանում է Ցեղասպանության 100-ամյակը։
-Սպասարկման ոլորտում իրականացվող քաղաքականությունը, պայմանականորեն ասած, դուրս է քաղաքականությունից: Սակայն այն, ինչ ազգային արժեք է, ազգային ռազմավարության հիմնակետ` մեզ համար կարևորագույն պայման է: Մինչ օրս նման ծրագրեր չեն իրականացվել, սակայն կարծում եմ` կլինեն:
-Սյունիքում ինչպիսի՞ն է կյանքը, մանավանդ գյուղերում: Երիտասարդները հիմնականում մայրաքաղաքում կամ Հայաստանից դուրս են տեսնում իրենց ապագան:
-Տաթևի ճոպանուղու շահագործումից հետո Սյունիքի երիտասարդների մեծ մասը ցանկանում է ապրել, աշխատել այստեղ, անգամ Երևանում կրթություն ստանալուց հետո վերադառնալ հայրենի համայնք: Փորձում են աշխատանքի անցնել ճոպանուղում, հարակից այլ կառույցներում կամ ստեղծել իրենց բիզնեսը:
-Ի՞նչ է պետք ճոպանուղում աշխատելու համար:
-Յուրաքանչյուր հաստիքի համար ունենք ընտրված չափանիշներ, որոնցով և իրականացվում է աշխատողների ընտրությունը:
-Բարձր աշխատավարձը երաշխավորվո՞ւմ է:
-Սյունիքի մարզի միջին աշխատավարձից բավականին բարձր է, որը հնարավորություն է ընձեռում մեր աշխատողներին լուծելու ընտանիքի սոցիալական խնդիրները:
-Ինքներդ մշտական կբնակվե՞ք Սյունիքում:
-Ես արդեն մեկուկես տարի ապրում եմ Սյունիքում:
-Եթե համեմատելու լինենք կյանքը Երևանում և Սյունիքում...
-Եթե դուք ինձ տաք կյանքի սահմանումը, ես համեմատություն կանցկացնեմ:
-Երկու բառով բնորոշեք սյունիքցուն:
-Իրենց լեռների պես հպարտ, օդ ու ջրի պես մաքուր ու պարզ և ճոպանուղու նման վեհ, դեպի բարձունքները ձգտող:
-Զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակը ինչպե՞ս եք գնահատում: Մեզանում ընդունված է կողմնապահություն անել, երբ բանը հասնում է դրսից եկած մարդուն:
-Համայնքների բնակիչները փորձում են ծառայությունների որակը համապատասխանեցնել զբոսաշրջիկների պահանջներին։ Գուցե ծառայությունների որակի հետ կապված խնդիրներ լինեն, սակայն ոչ գների:
-Եղանակային փոփոխությունների պատճառով այս տարի ճոպանուղու դադար սպասվո՞ւմ է:
-Աշնան վերջին ճոպանուղին մի քանի օրով դադար կառնի` շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցնելու պատճառով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ