«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
26.09.2011 | 00:00

...թե Քոչարյանի շրջապատից լուրեր են տարածվում, որ նա չի մասնակցել Անկախության քսանամյակի միջոցառումներին, որովհետև մահացու վիրավորվել է, որ տոնակատարություններին հրավիրված է եղել նաև առաջին նախագահը ոչ թե հավուր պատշաճի, այլ սրտանց:
Քոչարյանը վիրավորական է համարել Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին` Սերժ Սարգսյանի նախագահությամբ կանգնելու փորձությունը: Այնքան վիրավորական, որ Գագիկ Ծառուկյանին ևս հասկացրել է` չպետք է գնալ:
Այս լուրը տարակուսանք է առաջացրել որոշ շրջանակներում, որոնք պնդում են, որ Լևոնն ու Քոչարյանը լավ էլ պայմանավորված են եղել այս հարցում, թե չէ ինչպես ստացվեց, որ երկուսն էլ ասացին`յս պահին չենք պատասխանի, մեկ օր հետո կպատասխանենք, իսկ մեկ օր հետո պատասխանը եղավ` ո՛չ, սակայն ավելի մեծ է տարակուսանքը խորհրդարանական երկրորդ և այն էլ` կոալիցիոն ուժի լիդերի բացակայության առիթով:
Ի՞նչ բացատրություն տալ այդ նոնսենսին` հարցնում են նրանք, շեշտադրելով «ափաշկարա» գերակայության փաստը. իր երկրի Անկախության տոնական շքերթին չմասնակցածը «ս՚ոպջվՏ» մասնակցում է ուրիշի երկրի իշխող կուսակցության` «ժՊՌվՈ ՀՏրրՌ»-ի համագումարին: Ահա այսպիսի անկախություն։

Դիտվել է՝ 1475

Մեկնաբանություններ