«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ...

ԱՍՈՒՄ ԵՆ...
10.02.2012 | 00:00

...թե շաքար-արքա, «իրաքահպատակ», այլևս նավթային-համաշխարհային ոլորտների մեջ ինքնաթափանցած, պատգամավորական իր ընտրատարածքը նույնպես մոնոպոլացրած Սամվել Լիմինդրովիչ Ալեքսանյանն ուժեղ է ջղայնացել, երբ իմացել է, որ «օձն իր պորտով, հավքն իր թևով» չթափանցած իր ընտրատարածքում, իրենից բացի, էլի մարդ է առաջադրվելու: Հիշենք, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սմբատ Այվազյանը հայտարարել է, թե ինքը նույնպես այդ ընտրատարածքում է առաջադրվելու:
«Նավթա-աքլոր», օ՜յ, ներեցեք, նավթա-արքա Լիմինդրովիչը մի կամ երկու նեղ շրջապատում ասել է` եթե դրեց, մատնելու եմ սաղին, որ նախորդ ընտրություններում ինքն իր օպոնենտներին առաջարկել է հարյուր հիսուն հազար, իրեն ասել են` բա չէ՜, հինգ հարյուր հազար:
Չեն բարիշել:
Ասում են նաև, թե Լիմինդրովիչն էս անգամ միլիոնով էլ չի պրծնի: Հաստա՛տ:

Դիտվել է՝ 1344

Մեկնաբանություններ