ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

ԱՍՈՒՄ ԵՆ…

ԱՍՈՒՄ ԵՆ…
03.04.2012 | 00:00

...թե ԱԺ ապագա նախագահի պոստի համար մի շարք անուններ են շրջանառվում: Հիմնական պնդումն այն է, որ Սամվել Նիկոյանը կմնա իր պոստում: Հաջորդական կարծիքով` ԱԺ նախագահ կդառնա Արմեն Աշոտյանը:
Իսկ գործից ավելի լավ տեղյակները պնդում են, թե, ըստ ամենայնի, խոսնակ կդառնա ու ապագա պառլամենտում, որտեղ հետաքրքիր բազմաթիվ դեմքեր կլինեն, «կխոսնակի» նախագահի աշխատակազմի այժմյան ղեկավար Վիգեն Սարգսյանը:
Վերջինս շատ զարմացավ, երբ առժամանակ առաջ այս լուրն իրեն փոխանցեցինք:

Դիտվել է՝ 1274

Մեկնաբանություններ