Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ասում են...

Ասում են...
07.10.2011 | 00:00

...թե առաջներում անձեն-անձուն, իսկ վերջերս ԱԺ-ում «մեդալված» ոչ անհայտ Վոլոդյա Բադալյանը (նույն ինքը` հայտնի խնամին) վերջին, նույնքան հայտնի, դեպքերի արդյունքում ահագին աշխուժացել է: Շատ ակտիվ ԱԺ է գալիս, մինի-մաքսի «դիսկուսներ» է կազմակերպում իր շուրջը. իրեն է ցույց տալիս, «այլոց է տեսնում», որպեսզի հասկանա` «ինչ ընդհանուր մթնոլորտ» է տիրում ԱԺ և հատկապես ՀՀԿ խորքերում, որպեսզի նույնքան խորքային էլ ինֆորմացիա ապահովի հարկավոր ռեզիդենցիայի համար:
Նույնքան ակտիվ է մեկընդմիշտ անհայտ, ժամանակին ՀՀՇ-ի շուրջն օրնիբուն ու անխոնջ «ֆռֆռացող», այն օրերին կարծես Հայաստանի սոցիալ-հնչակ, այսօր արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «կցորդ» Էռնեստ Սողոմոնյանը, որը, որոշ գնահատումներով, դեմ է քվեարկում կառավարության օրենսդրական բոլոր նախագծերին: Դա հետաքրքիր է ԲՀԿ-ի ընդհանուր պահվածքի և առաջիկայում սպասվելիք բյուջետային քննարկումների և քվեարկության առումով:
Էլ ավելի էքսկլյուզիվ է «հարկավորների» ջրաղացին ջուր ածած, «ՀՀԿ-ից որոշները կսատարեն երկրորդ նախագահին» արտահայտությունն արտաթողած Ռաֆիկ Պետրոսյանի դեպքը. նա ասուլիսից անմիջապես հետո հայտնվել է ՀՀԿ շրջակայքում ու ասել է` էնպե՜ս է բարձրացրել ու պաշտպանել ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի թասիբը ասուլիսում, էնպե՜ս, որ էլ դուք` սո՜ւս, տղերք։

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ