ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՄՈՒՏՔ ԴԵՊԻ ԾՈՎ

ՄՈՒՏՔ ԴԵՊԻ ԾՈՎ
03.05.2011 | 00:00

Վերջին շրջանում հաճախակի է խոսվում այն մասին, որ վաճառքի է հանվել Վրաստանի Փոթի նավահանգիստը: Այն, ինչպես հայտնի է, Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, քանի որ հենց այս նավահանգստով է ստացվում բեռնափոխադրումների ճնշող մեծամասնությունը: Մինչ հարևան երկրում հաշվում են վաճառքից ակնկալվող գումարները, ինչպես նաև ներդրումների ծավալները, Հայաստանը հերթական անգամ կարող է դիմագրավել ինչպես բեռնափոխադրումների ուշացումներին, այնպես էլ տարբեր ծառայությունների դիմաց գանձվող վճարների թանկացումներին: Իսկ նավահանգստի նոր տերը` APM Terminals-ը, արդեն պարտավորվել է նավահանգստում իրականացնել 65 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, իսկ նշված նախագծերում արվելիք ներդրումների ծավալը 3-4 տարվա ընթացքում կկազմի ավելի քան 200 մլն դոլար, ինչպես նաև աշխատանքով ապահովել տեղի բնակիչներին: Նավահանգստի նոր սեփականատերը 33 երկրում ունի 44 նավահանգիստ (նախկին սեփականատերը արաբական «Ռակիա» կազմակերպությունն էր, որը վաղուց էր ծրագրել նավահանգստի վաճառքը և պատրաստվում էր այն լքել 2011 թվականին): Հատկանշական է, որ «RAK Investment Authority»-ի կողմից իրականացվող ծրագրերը թույլ կտան ստեղծել ավելի քան 20 հազար նոր աշխատատեղ: Բնական է, որ նավահանգստի սակագները կլինեն նախագծի ֆինանսավորման հիմնական աղբյուրը:
«Փոթի նավահանգիստ» բաժնետիրական ընկերությունը հարակից ավելի քան 3 մլն քմ մակերեսով հողատարածքներում նախատեսում է նոր նավահանգստի շինարարություն և արդյունաբերական ազատ գոտու ստեղծում, ընդ որում, Վրաստանի պետությունը «ոսկե բաժնետոմսի» տեր կդառնա: Վերջինս զգալի դեր կխաղա նավահանգստի կառավարման գործում, սակայն Փոթիի գոյություն ունեցող և նոր նավահանգիստը, ընդհանուր առմամբ, ղեկավարելու է նոր սեփականատերը:
Այս ամենի համապատկերում կարևոր է պարզել, թե ինչ է սպասում Հայաստանին, որի արտաքին աշխարհի հետ ամենակարևոր կապը հենց Փոթի նավահանգիստն է: Տարածաշրջանային ներկայիս զարգացումները վկայում են, որ հարևան երկրի վերաբերմունքը, ընդհանուր առմամբ, մեծ փոփոխություն չի կրի Հայաստանի նկատմամբ: Ինչպես և հարևան Թուրքիան, Վրաստանը նույնպես շարունակում է խախտել միաժամանակ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ միջազգային համաձայնագրերն ու միջազգային կոնվենցիաները:
Հայաստանը, ինչպես հայտնի է, չունի ծովային ափ։ Միջազգային իրավական բնագավառում նման երկրները կոչվում են դեպի ծով մուտք չունեցող երկրներ, ցամաքային երկրներ կամ land locked countries (անգլ.)։ Մեր իրականացրած ուսումնասիրությունները վկայում են, որ գոյություն ունեն մի շարք հնարավորություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետությունը կարող է իրացնել ծովի ազատությունից օգտվելու իր իրավունքները, տվյալ հարցի իրավական կարգավորման լուծումը և այն իրավունքներն ու արտոնությունները, որոնք մեր երկիրը կարող է իրականացնել դեպի ծով մուտք ստանալու դեպքում և կիրառել 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիան, ինչպես նաև մշակել դրանից բխող համապատասխան օրենք դեպի ծով ելքի իրավունքն իրացնելու մասին։
Տիգրան Մեծի թագավորության ժամանակ Մեծ Հայաստանի սահմանները տարածվում էին Կասպից և Սև ծովերից մինչև Միջերկրական ծով։ «Ծովից ծով Հայաստան»՝ այդպես էր կոչվում Հայաստանը պատմական հին աղբյուրներում։
Այսօր Հայաստանը դեպի ծով մուտք չունի։ Այնուամենայնիվ, միջազգային օրենքի ճանաչված սկզբունքների համաձայն, ՀՀ-ն կարող է իրականացնել ծովի ազատությունից օգտվելու իրավունքները, ինչպիսիք են.
.նավագնացության ազատություն,
.ձկնորսության ազատություն և այլն։
Հիշյալ սկզբունքները հիմնված են 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիայում ծովի օրենքի վրա։ Կոնվենցիայի 87 հոդվածում նշված է՝ «Բաց ծովը բաց է բոլոր պետությունների համար՝ ինչպես դեպի ծով մուտք ունեցող, այնպես էլ մուտք չունեցող»։
Ինչպե՞ս կարող է Հայաստանի Հանրապետությունն իրականացնել տրանզիտի (տարանցիկի) ազատությունը
A. 1982 թ. ՄԱԿ-ի կոնվենցիան ծովի օրենքի մասին
Ըստ հիշյալ կոնվենցիայի, Հայաստանն իրավունք ունի դեպի ծով և ծովից մուտք գործել կոնվենցիայով նախատեսված իրավունքներն իրականացնելու նպատակով։ Այս իսկ պատճառով ՀՀ-ն օգտվում է տրանզիտի ազատությունից։
Սխեմատիկորեն տրանզիտի ազատության սկզբունքները կարելի է ներկայացնել հետևյալ ձևով:
Տրանզիտի ազատության սկզբունքները.
Ցամաք
Դեպի ծով մուտք չունեցող պետությունը
Հայաստանի Հանրապետություն
Կետ «A»
ՀՀ և տրանզիտի պետությունը
Նավահանգիստ և տրանզիտի պետությունը
Կետ «Բ» Բաց ծով
Տրանզիտի պետության իրավունքները
ՀՀ իրավունքները.
.իր տարածքի վրա իրականացնում է դեպի ծով և ծովից մուտք գործելու ինքնավարություն,
n Կոնվենցիայով նախատեսված է, որ երկիրն իրավունք ունի օգտվելու տրանզիտի իրավունքներից,
n ՀՀ իրավունքները ոչ մի դեպքում չպետք է սահմանափակեն տրանզիտ ազատությունը և պետության օրինական շահերը։
B. 1965 թ. կոնվենցիան դեպի ծով մուտք չունեցող երկրների տրանզիտով առևտուր անելու մասին
Կոնվենցիայի դրույթների համաձայն, դեպի ծով մուտք չունեցող երկրների տրանզիտով առևտուր անելու պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը միջազգային առևտրին աջակցելու նպատակով ճանաչվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից (տե՛ս Գլխավոր ասամբլեայի 1028 բանաձևը)։
Ծովի արտոնություններից օգտվելու նպատակով պետությունները, որոնք չունեն ծովային ափ, պետք է ազատ մուտք ունենան դեպի ծով` ծովափնյա երկրների հետ հավասար պայմաններով։
C. 1958 թ. կոնվենցիան բաց ծովի մասին
Հայաստանի Հանրապետությունը պետք է պայմանագիր ստորագրի այն պետությունների հետ, որոնք գտնվում են ծովի և ՀՀ-ի միջև։ Դրանք, տվյալ դեպքում, երեքն են. Իրան, Թուրքիա և Վրաստան: Հատկանշական է, որ հիշյալ երկրներից և ոչ մեկի հետ միջազգային կոնվենցիաների պահանջներին համապատասխան երկկողմ պայմանագրեր չեն ստորագրվել: Ըստ որում, երեք երկրներից երկու բարեկամ երկրների հետ անգամ նման նախաձեռնություն չի ցուցաբերել պաշտոնական Երևանը:
Հատկանշական է, որ կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` բաց ծովի ազատությունից օգտվելու համար ոչ ծովափնյա պետությունները պետք է ազատ մուտք ունենան դեպի ծով ծովափնյա երկրների հետ նույն պայմանների հիման վրա։ Այս նպատակն իրականացնելու համար պետությունները, որոնք գտնվում են ծովի և ոչ ծովափնյա պետության միջև, պետք է ընդհանուր համաձայնագրի հիման վրա և միջազգային կոնվենցիաների համաձայն` տրամադրեն՝
a) պետությանը, որը չունի ծովափ, ազատ տրանզիտ իրենց տարածքով, փոխադարձության հիման վրա,
b) նավերին, որոնք կրում են այդ պետության դրոշը, տրվում են նույն իրավունքները, ինչ իրենց սեփական նավերին կամ այլ պետությունների նավերին, ինչպիսին է ծովային նավահանգստում մուտքի իրավունք ստանալու և այդ նավահանգիստներից օգտվելու իրավունքը։
2. ՀՀ-ն և պետությունը, որը գտնվում է ՀՀ-ի և ծովի միջև, պետք է համատեղ համաձայնության միջոցով հաստատեն բոլոր հարցերը տրանզիտի ազատության և նավահանգիստներում հավասար իրավունքներ ունենալու վերաբերյալ, հաշվի առնելով, իհարկե, ծովափնյա կամ տրանզիտի պետության իրավունքները, ինչպես նաև ծովափ չունեցող պետության հատուկ պայմանները։
Հիշյալ միջազգային կոնվենցիաներից բացի, գոյություն ունի նաև հետևյալ կարևոր միջազգային փաստաթուղթը`
D. 1921 թ. կոնվենցիան և ստատուսը տրանզիտի ազատության մասին
(Բարսելոնի կոնվենցիան)
Այն նախատեսում է ազատ և ոչ դիսկրիմինացիոն տրանզիտ պայմանագրեր կնքած պետությունների տարածքներով, ինչպես նաև տեղափոխվող ապրանքներից չափավոր տարիֆների գանձում։
2. Պետությունները, որոնց տարածքով պետք է իրականացվի տրանզիտը.
Ըստ 1982 թ. ծովի օրենքի մասին կոնվենցիայի դրույթների՝ պետությունը, որի տարածքով իրականացվում է տրանզիտը, համարվում է այն «պետությունը, որը գտնվում է դեպի ծով մուտք չունեցող պետության և ծովի միջև»։
Այդ պետությունները ՀՀ-ի համար հետևյալներն են.
n Վրաստանը 1982 թ. ծովի օրենքի մասին կոնվենցիայի մասնակից է։
n Իրանը 1982 թ. ծովի օրենքի մասին կոնվենցիայի մասնակից չի հանդիսանում։
n Ադրբեջանը 1982 թ. ծովի օրենքի մասին կոնվենցիայի մասնակից չի հանդիսանում։ Ավելին՝ Կասպից ծովը չի համարվում համաշխարհային օվկիանոսի մաս։ Այդ իսկ պատճառով 1982 թ. ծովի օրենքի մասին կոնվենցիայի դրույթները նրա հանդեպ չեն կիրառվում։
-Թուրքիան 1982 թ. ծովի օրենքի մասին կոնվենցիայի մասնակից չի հանդիսանում։
Իհարկե, միջազգային կոնվենցիաների կիրառման համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ իր չորս հարևաններից երկուսի հետ, և սահմաններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ առայժմ փակ են։ Սակայն, ինչպես բխում է կոնվենցիաների հիմնադրույթներից, այդ ամենը չի կարող խոչընդոտ լինել հատկապես այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է մարդասիրական օգնության բեռներին և առաջին անհրաժեշտության առարկաների փոխադրմանը:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 3198

Մեկնաբանություններ