«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ասում են...

Ասում են...
15.03.2011 | 00:00

... թե կոալիցիոն հուշագրի ստորագրումից հետո հատկապես կոալիցիոն մի շարք գործընկերներ «թիրախային» հարձակման տակ են հայտնվել: Վարչապետը: ԱԺ փոխխոսնակը: ՕԵԿ-ը՝ ողջ «փաթեթով»:
«Տուժածները» լավ գիտեն պատվիրատուներին, և երբեմն բաց, երբեմն «կոդային» տարբերակներով հասկացրել են նրանց՝ «հեռու ման գալ իրենցից», սակայն պատվիրատուին դա ավելի է ոգևորել՝ «մոտիկության» հաշվով:
Թիրախավորվածները որոշել են այլևս չլռել. նախ՝ հարցը բաց տեքստով բարձրացնել երկրի նախագահի մոտ, պահանջել խաղի կանոնների հստակեցում ու բոլորի կողմից խաղի կանոնների պահպանում, ու թե «խաղն» այդ ժամանակ էլ արդյունք չտա, ընտրվելու է հարցի լուծման իրավական ուղին:

Դիտվել է՝ 1423

Մեկնաբանություններ