«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ» ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է 2007-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՐ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՓԱՍՏԸ»

«ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ» ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԵԼ Է 2007-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԵՐ ՉՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՓԱՍՏԸ»
30.04.2010 | 00:00

-Պարոն Մկրտչյան, ՀԺԱՄ-ն ստեղծվեց 2003-ի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին և պատրաստվում էր ՄԱԿ-ի հետ կիսել ընտրությունների «քինդեր սյուրպրիզի» կարգավիճակը,- հարցս ուղղում եմ ՀԺԱՄ վարչության նախագահ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ։- Չստացվեց: 0,1 տոկոս չհերիքեց: Բուռն սկզբից հետո Դուք, կարծես, մոռացության մատնվեցիք: Թվում էր, թե չկաք, բայց, փաստորեն, պարզվում է` կաք: Կա՞ք:

-ՀԺԱՄ-ը, այո, 2003-ից հետո առերևույթ շատ ակտիվ չէր, սակայն կուսակցության ներքին կյանքում մշտական դինամիկան առկա էր: Կառույցն իր գործին էր, փորձում էր համեստ մասնակցությունն ու լուման ներդնել համապետական, ազգային նշանակության խնդիրների քննարկմանն ու իրականացմանը: Ըստ ամենայնի` «մոռացության» տպավորություն առաջացրել է 2007-ի ընտրություններին մեր չմասնակցելու փաստը:

-Հա, իրոք, ինչո՞ւ չմասնակցեցիք:

-Մեր շանսերը համարեցինք ոչ շատ բարձր:

-Տառապանքը փորձ ուներ. 2003-ին ձեզ հետ էին «Մաքս-գրուպը», Հարություն Փամբուկյանը: Ի դեպ, վերջինս 2003-ի ընտրությունների երեկոյան զանգել էր Քոչարյանին ու ասել. «Պարոն Քոչարյա՜ն, մեզ քցում են»: Պարոն Քոչարյանն էլ ասել էր. «Էս ի՞նչ բան է, ով զանգում է` ՄԱԿ-ը, ՀՅԴ-ն, Արմեն Դարբինյանը... բոլորն ասում են` քցում են, հա քցում են»: Ճշմարիտ-ճշմարիտն ասեք, պարոն Մկրտչյան, ո՞վ էր Ձեզ «քցում»;

-Ես չեմ կարող իմանալ, թե պարոն Քոչարյանն ու պարոն Փամբուկյանն ինչ են խոսել այդ երեկոյան, բայց կարող եմ ասել, որ ոչ ոք մեզ չի «քցել»: Ըստ մեզ և իրականում` ՀԺԱՄ-ն անցել էր 5 տոկոսի արգելանքը, մենք որոշել էինք դիմել Սահմանադրական դատարան, սակայն բավարար փաստեր մեր ձեռքի տակ չունեցանք, որ բողոքարկենք (ընտրանքային կարգով բողոքարկել էինք մի քանի տեղամասեր, ուր պարզվել էր, որ մեր ձայները դրվել են այլոց կապուկների վրա), ընտրանքը բավարար չէր, և մենք ՍԴ չդիմեցինք:

-Պարզ է, իսկ այսօր որքա՞ն է ՀԺԱՄ անդամների քանակը:

-Ձեռնպահ կմնամ ամպագոռգոռ թվեր հրապարակելուց, մեզանում ընդունված է ասել` իրենց կուսակցությունն ունի 100, 200 կամ 300 հազար անդամ: ՀԺԱՄ-ն այս առումով համեստ դիրքեր է զբաղեցնում, հաշվառումն անցկացրել ենք անցած աշնանը. մոտ 5 հազար կուսակցական ունենք:

-Դրանից կարո՞ղ ենք եզրակացնել` միջին խավը «կայացավ»: Ի դեպ, այդ կարգախոսը դեռ ՀԺԱՄ օրակարգո՞ւմ է:

-Դեռ: Եվ հուրախություն մեզ, այսօր արդեն բոլորն են կարևորում այն:

-Բոլորը` «ովքե՞ր», ըստ խոսակցությունների, Ձեր կուսակցության, նաև «Բարեպաշտ սերնդի» հետ սերտ «առնչություն» ունեն ոչ անհայտ գործարար Բարսեղ Բեգլարյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ դուք միասին պատրաստվում եք ստեղծել մի համապարփակ կուսակցություն, որը «կջարդի» կոալիցիան, «կջախջախի» Կարթագենը, հայոց քաղաքական վերնախավին որակական նոր փոփոխության ու բովանդակության կտանի և այդպե՜ս շարունակ: Այո՞:

-...

Ճեպազրույցը` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Հ. Գ.- Վահրամ Մկրտչյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքը de facto»-ի երեքշաբի օրվա` մայիսի 4-ի համարում։

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ